Մ.Բրայզա. Ընտրությունները խոչընդոտ չեն Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար31 հուլիսի 2006 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Իհարկե, շանս կա ղարաբաղյան հակամարտության լուծմանը հասնել արդեն 2006 թվականին, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համար էլ շատ շահեկան կլիներ ընտրություններին ներկայանալ հարցը լուծած: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Սակայն ընտրություններն էլ բանակցային գործընթացի համար խոչընդոտ չեն: Պարզապես հարցը ավելի հեշտ է լուծել այն ժամանակ, երբ քաղաքական գործընթացները դեռ չեն թեժացել»:Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մինսկի խումբը գործել եւս 10 տարի, Մ.Բրայզան պատասխանեց.-«Մենք պատրաստ ենք գործել այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը լուրջ են մոտենում բանակցային գործընթացին: Մենք տեսնում ենք, որ մեր բարեկամները Հայաստանում լրջորեն են վերաբերում գործընթացին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |