94 տարի առաջ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին15 մարտի 2015 - 13:46 AMT PanARMENIAN.Net - 1921-ի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է «Իթթիհաթ վե թերաքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության պարագլուխներից, երիտթուրքերի հեղափոխությունից հետո ներքին գործերի նախարար, 1915-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ Փաշային: «Կպայթեցնես գանգը թիվ մեկ ազգասպանի և չես փորձի փախչել, կկանգնես տեղդ՝ ոտքդ սատակի վրա, և կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն քեզ». Շահան Նաթալու հրահանգն էր Սողոմոն Թեհլերյանին: Սողոմոն Թեհլերյանը ձերբակալվեց: 79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո 1921-ի հունիսի 2-ին սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որ տևեց երկու օր: Թեհլերյանին բանտում առաջինն այցելել է մի վանական, որը տեսնելով նրան բացականչել է. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին և լուծեցիր բոլորիս վրեժը»: «Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշային սպանելու մեջ»: «Ոչ». դատարանի որոշումն էր: Այսպես սկսվեց «Նեմեսիս» գործողությանը՝ պատժելու 1915-ի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Գործողության կատարման որոշումը կայացվել է8 1919-ին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Շահան Սաթճակլյան)։ Սողոմոն Թեհլերյանը Երզնկայի մերձակա Բագառիճ գյուղից էր: 1914թ. նա մեկնել էր Թիֆլիս և կամավորական գունդ մտել ու 1914-1915թթ. մասնակցել Արևմտյան Հայաստանում մղված կռիվներին, հասել մինչև Վան, տեսել հայության սպանդը: 1916թ.-ին նա վերադառնում է ծննդավայր` Բագառիճ, և իմանում, որ իր ազգականներին, Երզնկայի 20 000 և Բագարիճի բոլոր հայերին թուրքերը թալանել և գազանաբար սպանել էին: Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը Կառավարությունը` Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին․ Կեղծիք է Մայիսի 30–ին լրատվամիջոցներում նման տեղեկություն է տարածվել ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սլովենիա ԱԺ նախագահը գործուղման մասին կարգադրություն է ստորագրել ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր |