ՆԱՏՕ-ի համար կարեւոր է հակամարտությունների խաղաղ կարգավորումը Հարավային Կովկասում31 հուլիսի 2006 - 17:30 AMT PanARMENIAN.Net - IPAP ծրագրի անվտանգության առանցքային հարցերն են քաղաքականության եւ անվտանգության հարցերը, որ ներառում են եվրա-ատլանտյան ինտեգրացիան, տարածաշրջանի երկների ինետգրումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին, ազգային անվտանգության հայեցակարգի եւ ազգային պաշտպանության ռազմավարության ստեղծում, արտաքին քաղաքականության խնդիրների հստակեցում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի գծով ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդաս Ռաժուկսը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է գործնական տարածաշրջանային համագործակցության զարգացում Հարավային Կովկասի գործընկերների եւ սեւծովյան տարածաշրջանի երկրների միջեւ, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: «Եվ ամենակարեւորը պայքարն է ահաբեկչության դեմ: Կարեւոր է նաեւ պայքարը կոռուպցիայի եւ ստվերային տնեսության դեմ եւ ազգային օրենսդրության ներդաշնակեցումը միջազգային չափանիշներին, եվրոպական կոնվենցիաների վավերացումը ազգային փոքրամասնությունների եւ սոցիալական խարտիայի ոլորտում: IPAP-ը քայլեր է նախատեսում նաեւ տնտեսական բարեփոխումների ոլորտում, ուր մտնում են հասարակական ծառայողների վճարման համարկարգը, հասարակական արտադրության կառավարումը, հակամենաշնորհային օրենսդրությունը եւ մրցակցային քաղաքականությունը»,-նշել է նա: ՆԱՏՕ-ի կապի սպան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի համար կարեւոր է հակամարտությունների խաղաղ կարգավորումը: «Մենք գտնում ենք, որ հակամարտությունների կարգավորման գործում հիմնական դերը պատկանում է ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին: Այդ գործողությունները ներառում են ինքնավարությունների կարգավիճակի սահմանում, փախստականների վերադարձ, հակամարտության գոտիների վերականգնում, Վրաստանում միջազգային կազմակերպությունների լրացուցիչ գործողությունների ակտիվացում: ՆԱՏՕ-ի գործընկերության քաղաքականությունն ուղղված է նոր տարածաշրջանների զարգացմանն ու պաշտպանությանը, ինչպես նաեւ անվտանգության եւ կայունության ռազմավարության նոր գերակայությունների սահմանմանը: Հարավային Կովկասը հայտարարվել է ՆԱՏՕ-ի աշխարհագրական գերակայություն, եւ գործընկերության նոր մեխանիզմները, այդ թվում նաեւ IPAP-ը, լրացնում են արդեն առկա ծրագրերը եւ չափազանց կարեւոր են Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների համար: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը IPAP-ին խոստումնալից քայլ է տարածաշրջանային եւ եվրա-ատլանտյան անվտանգության ապահովման համար»,-ասել է Ռաժուկսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |