ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է համագործակցել Բաքվի հետ բնպահպանական հարցերում31 հուլիսի 2006 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Կարեւորելով տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը, Հայաստանը պատրաստ է ադրբեջանական կողմի հետ համատեղ մասնակցել բնապահպանական ծրագրերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ` Լեռնային Ղարաբաղի հետ սահմանում հրդեհների հետեւանքների վերացման գործում, հաղորդում է «Թրենդը»: Նշենք, որ Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, թե երկու կողմերը պետք է շահագրգռված լինեն հրդեհների դեմ պայքարում համատաեղ կազմակերպություն ստեղծելու հարցում` միջազգային աջակցությամբ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել |