Պատգամավոր. Վախի մթնոլորտն Ադրբեջանում դժվար է հաղթահարել և մարդիկ նախընտրում են չմասնակցել Եվրանեսթին![]() 16 մարտի 2015 - 15:42 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ներկայացուցիչների չմասնակցելու պատճառը որևէ մեկի համար գաղտնիք չէ»,-այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության բացակայության խնդրին: «Եթե վերջին երկու տարվա կտրվածքով նայենք, ադրբեջանական ցանկացած հասարակական կազմակերպություն, երբ մասնակցել է տարածաշրջանային միջոցառումներին, որտեղ հայկական մասնակցություն է եղել, այսօր գտնվում է կամ բանտում, կամ էլ փախել է Ադրբեջանից»,- ասել է Թևան Պողոսյանը: Նրա խոսքով` այդ վախի մթնոլորտը, որ ձևավորվել է Ադրբեջանում, ստիպել է, որ նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այստեղ ներկա չլինեն: Քանի որ Երևանից վերադառնալուց հետո կհայտնվեին հատուկ ծառայությունների կամ այլ հետապնդումների ներքո: «Ցավով պետք է ասել, որ ցանկացած ծրագրից հետո, այն կազմակերպությունը, որն ունեցել է հայկական գործընկերների հետ հանդիպում, մեղադրվել է ազգային դավաճանության մեջ: Ուստի վախի մթնոլորտը դժվար է հաղթահարել և մարդիկ նախընտրում են չգալ»,- նշել է պատգամավորը: Մինչդեռ, ըստ Պողոսյանի, հայկական պատվիրակությունը Բաքվում մասնակցել էր Եվրանեսթի նիստին, և դա ենթադրում էր, որ մասնակցությունը փոխադարձ պետք է լինի, սակայն պայմանավորվածությունը չի հարգվել, հայտնում է Panorama.am-ը: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն անցկացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բացման խոսքով հանդես է եկել Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, որը ողջունել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել կազմակերպչական աշխատանքների համար: Նիստը վարում է Տարածքաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին իր ելույթում արժևորել է հատկապես վերջին տարիներին շատ երկրներում քաղաքացիական հասարակությունների կայացումը: Նա ցավով նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունն այստեղ չէ: «Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ»: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ, Եվրանեսթ ԽՎ 4-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան կժամանի ադրբեջանական պատվիրակությունը՝ Թուրքիայի կառավարության խնդրանքով: Թուրքիայում համոզված էին, որ եթե ադրբեջանցիները չգան, Ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը կընդունվի առանց առարկությունների։ Ընթերցեք նաև. Երևանում մեկնարկել է Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստը. Ադրբեջանցիները չեն ժամանել Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |