Ա.Ղուկասյան. ԵԱՀԿ ՄԽ-ն գիտակցում է, որ առանց Սետփանակերտի ղարաբաղյան հարցը լուծել անհնար է31 հուլիսի 2006 - 18:39 AMT PanARMENIAN.Net - «Անկասկած, մեր զրույցի հիմնական հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն էր բանակցություններին, եւ ինձ թվում է, թե պարոն Բրայզան հասկանում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել: Դա գիտակցում է ոչ միայն նա, այլ նաեւ բոլոր միջնորդները: Իհարկե, քննարկվել են նաեւ մի շարք այլ հարցեր, սակայն կարելի է ասել, որ բանակցություններին ԼՂՀ մասնակցության հարցը առաջինն էր օրակարգում»: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ հանդիպումից հետո: Ա.Ղուկասյանը հաղորդեց, որ ինքը ներկայացրել է ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը խնդրի տարբեր ասպեկտների շուրջ: «Անշուշտ, բանակցությունների բոլոր մանրամասները ես չեմ կարող բացահայտել դրանց գաղտնիության պատճառով: Հասկանալի է, որ մեր դիրքորոշումը որոշ չափով տարբերվում է միջնորդների առաջարկած մոտեցումներից, սակայն որեւէ լուրջ հակաճառություն ես չլսեցի»,-ասել է ԼՂՀ նախագահը: Անդրադառնալով միջնորդների հրապարակած առաջարկներին, Արկադի Ղուկասյանն ասել է. «Ես չեմ կարող մանրամասն վերլուծել առաջարկների ողջ փաթեթը, սակայն առաջարկածն ընդհանուր առմամբ չի բացառում, որ մենք կարող ենք պաշտպանել մեր սկզբունքները»,-ասել է Ա.Ղուկասյանը` նշելով, որ չի կարելի համատեքստից առանձին տարրեր անջատել, քննարկել ադրբեջանցի փախստականների հարցը հայ փախստականների խնդրից զատ, իսկ տարածքների հարցը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համատեքստից դուրս: Պատասխանելով այն հարցին, թե չեն ճնշում արդյոք միջնորդները հակամարտության կողմերի վրա, Ա.Ղուկասյանն ասաց.«Անձամբ ես երբեք չեմ բախվել նման խնդրի իմ պրակտիկայում: Իսկ իմ փորձը հարուստ է` սկսած 1992 թվականից ես այդ գործընթացի մեջ եմ»: Ընդ որում Լեռնային Ղարաբաղի նախագահը նշեց, որ «մենք չենք կարող ժողովրդին մի բան ասել, իսկ համանախագահներին` մեկ այլ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս |