Դոնի Ռոստովում ոճրագործները փորձել են հրկիզել Ռուս-հայկական բարեկամության թանգարանը31 հուլիսի 2006 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Դոնի Ռոստովում ոճրագործները հուլիսի 31-ին վնաս են հասցրել դաշնային նշանակության մշակույթի հուշարձանին` Ռուս-հայկական բարեկամության թանգարանին, որը գտնվում է Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, թանգարանի աշխատակիցները, գալով աշխատանքի, հայտնաբերել են եկեղեցու պատերին եւ բակում ասֆալտի վրա գրված հետեւյալ` «եկել է սպիտակ արդարադատության ժամանակը», «Ռուսաստանը ռուսների համար», «վերջ խաչիկներին» արտահայտությունները: Ներս մտնել վանդալները չեն կարողացել, ջարդելով միայն պատուհանները: Ջարդվել եւ հրկիզվել են նաեւ հինգ մետաղապլաստե լուսամուտներ: Ըստ փորձագետների, կատարվածը սքինհեդների ձեռքի գործն է, սակայն, իրավապահ մարմինները դեռեւս վարկածներ չեն առաջարկում: Նշենք, որ օգոստոսի 4-ին թանգարանում նախատեսվում էր միջոցառում, նվիրված քաղաքի առաջին թանգարանի` Մատենադարանի կազմավորման 130-ամյակին: Այն ստեղծվել է 1876 թվականին Սուրբ Խաչ տաճարում, հայ բարերար Սանասարյանի նախաձեռնությամբ: Սակայն 1898 թվականին այստեղ ուժեղ հրդեհ եղավ եւ ամբողջությամբ այրվեցին դպրոցը եւ ցուցանմուշների մեծ մասը: Այն ինչ մնաց թանգարանից սկզբից բաշխվեց Ռոստովի եկեղեցիներին, իսկ 1919 թվականին այդ գրքերի մի մասը հայտնվեց Նախիջեւանում բացված հայկական հնությունների թանգարանում եւ ի վերջո այդ գրքերը հայտնվեցին Երեւանի Մատենադարանում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |