Աշոտյանը` Եվրանեսթում. Եվրոպայում կրթվելու իրավունքը պետք է հասանելի լինի նաև արցախցիներին17 մարտի 2015 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ և հանդես է եկել ելույթով` նվիրված Հայաստան-ԵՄ կրթական համագործակցությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունը։ Նախարարը մասնավորապես խոսել է Բոլոնիայի գործընթացի մասին, փաստել է, որ ստեղծվելով ԵՄ կրթական տարածքում գործընթացն արդեն դուրս է եկել այս տարածքից և իրականցվում է այն երկրներում,որոնք ԵՄ անդամ չեն, ապա մանրամասն խոսել է մեր երկրում իրականացվող եվրոպական կրթական ծրագրերի մասին: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների խախտմանը՝ փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պետք է հասանելի լինի բոլորին, սակայն Արցախում, Կոսովոյի և այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից: Մարտի 16-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն անցկացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բացման խոսքով հանդես եկավ Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, որը ողջունել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել կազմակերպչական աշխատանքների համար: Նիստը վարում էր Տարածքաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Բոլոնիայի գործընթացը Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ստեղծելու գործընթացն է` հիմնված միջազգային համագործակցության և ակադեմիական փոխանակման վրա:Բոլոնիայի գործընթացը կրում է Բոլոնիայի հռչակագրի անունը, որը ստորագրվել է Իտալիայի Բոլոնյա քաղաքում 1999թ. հունիսի 19-ին 29 Եվրոպական երկրների բարձրագույն կրթության համար պատասխանատու նախարարների կողմից: Այսօր գործընթացը միավորում է 47 երկրների` պատրաստ իրագործելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նպատակները: Բոլոնյան գործընթացի շրջանակներում հայաստանյան բարձրագույն կրթական համակարգում ներդրվել է եռաստիճան կրթական համակարգ, անցում է կատարվել գնահատման կրեդիտային համակարգին, որն, ըստ մասնագետների, հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց գիտելիքները դրսևորելու գործնական ոլորտում և ստանալու ավելի օբյեկտիվ գնահատական: Ներդրվել է նաև կրթության որակի վերահսկողության համակարգը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |