FIDE-ի ղեկավարը մտադիր է լուծել Բաքվի մրցաշարերին հայ շախմատիստների մասնակցության հարցը17 մարտի 2015 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) կփորձի լուծել Բաքվում կայանալիք առաջիկա մրցաշարերին հայ գրոսմայստերների մասնակցության հարցը, լրագրողներին է հայտարարել FIDE նախագահ Կիրսան Իլյումժինովը: 2015-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Բաքվում կայանալու է Շախմատի աշխարհի գավաթի մրցաշարը նոկաուտ համակարգով, իսկ 2016-ի աշնանը Բաքվում կանցնի շախմատային օլիմպիադան: Ավելի վաղ Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց մասնակցել Շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, որը 2015-ի ապրիլին կայանալու է Ծաղկաձորում: Իլյումժինովն ասել է, որ FIDE-ն կողմ է, որ «տարբեր քաղաքական պահերը մնան մրցաշարերի դահլիճներից դուրս», ուստի հրավիրում է և Հայաստանի, և Ադրբեջանի շախմատիստներին մասնակցել մրցումներին, հայտնում է Rsport.ru-ն: «Առաջիկա օրերին ես դիմելու եմ Ադրբեջանի և Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիների ղեկավարներին: Այս տարի տեղի է ունենալու Աշխարհի գավաթի մրցաշարը նոկաուտ համակարգով, մյուս տարի Բաքվում կկայանա շախմատի համաշխարհային օլիմպիադան: Անշուշտ, մենք կցանկանայինք, որ ուժեղագույն շախմատիստները, իսկ Ադրբեջանի և Հայաստանի հավաքականները մոլորակի ուժեղագույն շախմատիստների շարքում են, մասնակցեին»,-ասել է Իլյումժինովը: «Մենք կդիմենք ոչ միայն շախմատի ազգային ֆեդերացիաներին, այլ նաև երկրների ղեկավարներին, որպեսզի նրանք աջակցեն, որ իրենց շախմատիստները մասնակցեն, որպեսզի նրանց անվտանգությունն ապահովվի»,-հայտարարել է Իլյումժինովը: Լևոն Արոնյանը 2 անգամ` 2011 և 2012թթ հրաժարվել է խաղալ Բաքվում՝ հավակնորդների մրցաշարում: 2011թ մրցաշարը տեղի ունեցավ Կազանում, իսկ 2012-ին՝ Լոնդոնում: Արոնյանը նամակ էր հղել ՖԻԴԵ-ի նախագահին, որում ասվում էր, որ Ադրբեջանում մրցաշարի անցկացման դեպքում ինքը չի մասնակցի դրան: Դրանից հետո Իլյումժինովը հայտարարեց, որ մրցաշարը կկայանա Լոնդոնում հոկտեմբերի 23-ից նոյեմբեր 13-ը: «Ներկայումս ոչ մի հայ չի կարող Ադրբեջանում գտնել բարենպաստ հոգեբանական մթնոլորտ: Անվտանգության երաշխիքները և որևէ լրացուցիչ աջակցություն չի կարող շտկել իրավիճակը»,-գրել էր հայ շախմատիստը: Սակայն 2014-ին Արոնյանը համաձայնվեց մասնակցել 2015-ին Բաքվում կայանալիք մրցաշարին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |