Մայիսի 9-ին նախօրեին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը![]() 17 մարտի 2015 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հաղթանակի օրվան ընդառաջ՝ մայիսի 8-ին, Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: «Մայիսի 8-ին կայանալու է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը»,-հայտարարել է նա «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստում: Իվանովն ասել է, որ «ավելի մանրամասն արտասահմանցի հյուրերի ու մասնակիցների, ինչպես նաև նրանց համար նախատեսված ծրագրերի մասին Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ կզեկուցեն պաշտպանության և արտաքին գործերի նախարարները», հայտնում է Ինտերֆաքսը: Մարտի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարը համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակում, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: Նրանք քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ: Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը անդրադարձել են հատկապես խաղաղ ատոմի ոլորտին և նավթագազային բնագավառին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի ներկայացուցիչները մայիսի 9-ին մասնակցելու են Մոսկվայի ռազմական շքերթին: «Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի միջոցառումների վերաբերյալ ասեմ, որ համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է համակարգի դրանք։ Մենք մայիսի 9-ին կմասնակցենք Մոսկվայի ռազմական շքերթին։ Այդ օրը նաև տարբեր միջոցառումներ կանցկացվեն Գյումրիում, Արցախում։ Չէ՞ որ մեզ համար Մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է` կրկնակի տոն», - ասել է Օհանյանը։ Նա նշել է նաև, որ մայիսի 9-ին Երևանում ռազմական շքերթ նախատեսված չէ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |