Նախագահը՝ Եվրանեսթում. Ղարաբաղյան խնդիրը, ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու սահմանադրական բարեփոխումները![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը: Նիստի բացմանը ներկա էր և ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դիմանիկ կերպով: Վստահ եմ, որ Եվրանեսթի նստաշրջանի ծավալուն օրակարգում ընդգրկված կարևոր հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումները և որոշումները կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև համագործակցության խորացմանը տարբեր բնագավառներում»,- այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացմանը ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ուրախ ենք Երևանում հյուրընկալել Եվրանեսթի նիստը, որից հետո մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին: Երևանում և Բրյուսելում նախատեսվում են իմ հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, իսկ մի քանի օրից Երևանում տեղի կունենա նաև Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը»,- նշել է նախագահը: Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ միջխորհրդարանական քննարկումները թույլ կտան ճիշտ պատկերացում կազմել մեր ժողովուրդների առջև կանգնած մարտահրավերների մասին ու փորձել միասին գտնել դրանց հաղթահարման ուղիները: «Ուրախալի է, որ համաեվրոպական արժեքային համակարգի տարածմանն ու արմատավորմանն ուղղված մեր համագործակցությունն ընդգրկում են թե խորհրդարանական, թե քաղաքացիական հասարակության շրջանակները: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի՝ ինչպես կարող է պայքարել ու իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերակատարում ունենալ»,- նշել է Սերժ Սարգսյանը, հայտնում է Panorama.am: Նա նշել է, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու համար նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կատարելագործել մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը: ՀՀ նախագահը նշել է նաև, որ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ: Նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը: «Մենք չենք պատրաստվում այս հարթակը վերածել քարոզչության կամ ժողովուրդների միջև թշնամանք սերմանելու միջոցի, ինչպես դա եղավ Ադրբեջանում, այլ փորձում ենք Վեհաժողովի ընձեռած հնարավորությունները լավագույնս ծառայեցնել մեր ժողովուրդների խաղաղ գոյակցության և համագործակցության ընդլայնման գործին»,- ՀՀ Ազգային ժողովում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ ասվածի վկայությունն է հայկական պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանում կայացած բազմաթիվ միջոցառումներին` ներառյալ 2012թ-ին Բաքվում կայացած Եվրանեսթի լիագումար նիստին: «Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը ընդառաջ չի գնում մեր կառուցողական երկխոսության հաստատմանն ուղղված քայլերին: Առավել մտահոգիչ է, սակայն, որ մեր հարևան պետությունը ապակառուցողական և առավելապաշտական կեցվածք է դրսևորում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բուն գործընթացում` հետ կանգնելով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից»,- նշել է երկրի ղեկավարը: Հանրապետության ղեկավարի խոսքերով՝ մի բան պարզ է, որ խնդրի լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում, Երևանում ու Բաքվում և ոչ թե Վաշինգթոնում, Մոսկվայում ու Փարիզում: «Ադրբեջանը մտացածին պատրվակներ է գտնում համանախագահողների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորումից խուսափելու նպատակով: Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային կառույցների և եվրոպական կառույցների աներկբա գնահատականը այդ երկրի գործելաոճին: Անկախ Ադրբեջանի անիրատեսական պահանջներից և շփման գծում իրականացվող պարբերական սադրանքներից՝ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»,- ընդգծեց ՀՀ նախագահը: Ըստ Սերժ Սարգսյանի՝ միջազգային հանրության մոտեցումը, հատկապես վերջին տարիներին այն է, որ եվրոպական ու համամարդկային արժեքների վրա հիմնված, ժողովուրդների ազատ կամաարտահայտությունն ու ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունեն: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ևս այդ իրավունքի իրականացնումն է, որ կարող է հանգեցնել այդ հարցի համապարփակ լուծմանը: Այդ մոտեցումն է ընկած նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների առաջարկությունների հիմքում»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |