Եգիպտոսը խստացնում է այցեքարտային ռեժիմը. Հարկ կլինի նախապես ձևակերպել մուտքի արտոնագրերը![]() 18 մարտի 2015 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2015-ի մայիսի 15-ից երկիր մուտք գործելու համար օտարերկրացիներին հարկ կլինի մուտքի արտոնագիր ստանալ: Այն հնարավոր չի լինի ստանալ ժամանելուն պես՝ օդանավակայանում, գրում է Al Ahram թերթը: Ենթադրվում է, որ նորամուծությունը կտարածվի միայն անհատ զբոսաշրջիկների վրա, տուրիստական խմբերին դա չի վերաբերվի: «Սա պետական ինքնիշխանության ակտ է: Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի պաշտպանելու իր սահմանները»,-պարզաբանել է որոշումը ԱԳՆ մամուլի քարտուղար Բադր Աբդել Ատին: Մուտքի արտոնագրերը հարկ կլինի նախապես ստանալ արտերկրում Եգիպտոսի դիվանագիտական ներկայացուցչություններում: Նման որոշոմ նախկինում արդեն կայացվել է՝ 2011-ի սեպտեմբերին: Հանրության բողոքների պատճառով արգելքը միայն 3 օր գործեց: Տնտեսագետները պնդում էին, որ դա մեծ հարված կլինի զբոսաշրջության ոլորտին: Եգիպտոսի զբոսաշրջային պալատների միությունը այժմ էլ նման մտավախություններ ունի: «Մենք չունենք դիվանագիտական ներկայացուցչություններ բոլոր քաղաքներում, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան դիմել այնտեղ այցեքարտերի համար»,-ասել է կազմակերպության նախագահ Էլհամի էլ Զայաթը, գրում է Լենտա.ռու-ն: Առաջարկը կյանքի կկոչվի դեռևս փորձնական ռեժիմով և կարող է չեղյալ համարվել, ելնելով գործածության պրակտիկայից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |