Ինչո՞ւ են հայաբնակ Ջավախքում հատուկջոկատայիններ տեղակայվել![]() 18 մարտի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ վրացական հատուկ նշանակության ուժեր կտեղակայվեն հայաբնակ Ջավախքում մշտական հիմքով: Ասպինձա ավանում, որը գտնվում է Ախալքալաքի և Ախալցխայի միջև, երեկ բացվել է Վրաստանի ՆԳՆ Հատուկ նշանակության միջոցառումների կենտրոնի տարածաշրջանային վարչությունը: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Ջավախք է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: Վարչապետը, դիմելով Ասպինձայում տեղակայված հատուկջոկատայիններին, ասել է. «Միակ շրջանը, որտեղ, ի զարմանս ինձ, մինչ օրս չի եղել ոստիկանության հատուկ հանձնարարությունների վարչություն, Սամցխե Ջավախեթիի շրջանն էր: Ես դա պատահաբար հայտնաբերեցի, երբ աշխատում էի որպես ՆԳ նախարար: Այսօր մենք ունենք բազա, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին ու հագեցած է արդիական տեխնիկայով»: Հատկանշական է, որ հատուկ նշանակության ջոկատի կայանը, որը նախատեսված է ամենալուրջ գործողությունների համար, այդ թվում զանգվածային անկարգությունների դեմ պայքարելու համար, տեղակայվել է Ջավախքի ամենավրացաբնակ ավաններից մեկում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Վրաստանի վարչապետը առիթը բաց չի թողել այս անգամ ևս քննադատելու Վրաստանի նախկին իշխանություններին՝ մեղադրելով նրանց Ջավախքում արագ արձագանքման ուժերի տեղակայման հարցի լուծումը ձգձգելու մեջ: Խոսքը, մասնավորապես, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ամենամոտ անձանցից մեկի՝ Վանո Մերաբիշվիլիի մասին է: «Այս ամբողջ տարածքը ընդամենը 1 լարիով ցանկանում էր ձեռք բերել Վանո Մերաբիշվիլիի հայրը: Երկար տարիներ այստեղ մի կիսավեր, չգործող մանկապարտեզի շենք կար, որի տեղում Մերաբիշվիլիի հայրը մտադիր էր հյուրանոց կառուցել: Եվ սա մի իրավիճակում, երբ երկրի ամենակարևոր շրջաններից մեկում ընդհանրապես չկար ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կենտրոն»,-ասել է Ղարիբաշվիլին: Վարչապետն Ասպինձայում գովեստի բազում խոսքել է ասել հատուկջոկատայինների հասցեին՝ նշելով, որ անցել են այն ժամանակները, երբ ապօրինի հրամանների կատարման համար պատժվում էին շարքային ոստիկանները: Ըստ վրացական մամուլի, սա ևս ակնարկ էր նախկին իշխանությունների հասցեին: Ըստ 2002 թ. մարդահամարի, Ջավախքի 113 000 բնակչության 95 տոկոսն ազգությամբ հայ է՝ 90,4 հազար հայ: Վրացիները 3,7 հազար են: ![]() ![]() Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |