Լարվածությունը Մայնի Ֆրանկֆուրտում պահպանվում է. Իշխանություններին մտահոգում է «հավաքների ազատության չարաշահումը»19 մարտի 2015 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Լարվածությունը Մայնի Ֆրանկֆուրտում, որտեղ ակտիվիստները բողոքում են ԵԿԲ քաղաքականության դեմ և բախումներ են եղել ոստիկանության հետ, պահպանվում է: Գերմանիայի կառավարությունը դատապարտել է հավաքների ազատության իրավունքի չարաշահումը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ անդրադառնալով Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցած անկարգություններին: «ԳԴՀ կառավարությունը շատ է կարևորում խաղաղ հավաքներ ու ցույցեր ազատ անցկացնելու իրավունքը: Սակայն բռնության կիրառմամբ բախումներն ու այդ իրավունքն անխոհեմ նպատակների համար օգտագործելը միանգամայն այլ բան է: ԳԴՀ կառավարությունը դատապարտում է նման գործողությունները»,-ասել է Զայբերտը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Անկարգությունները քաղաքում հրահրեցին ձախակողմյան ակտիվիստները, անարխիստներն ու հակագլոբալիստները: Ըստ համացանցում տարածված լուսանկարների, որոնք արվել են թռչնի թռիչքի բարձրությունից, գործարար մայրաքաղաքը պատված է սև թանձր ծխի քուլաներով՝ ձախակողյան ծայրահեղականները հրկիզում են անվադողերը, աղբանոցները, ոստիկանության ավտոմեքենաները: Այդպիսով ակտիվիստները իրենց բողոքն են հայտնում ընդդեմ Եվրոպական Կենտրոնական բանկի գործողությունների Եվրոպայի հարավային երկրներում՝ այն է՝ «Խիստ տնտեսման դեմ»: «Մենք ուզում ենք ցույց տալ, որ այստեղ ոչ մի տոն չկա: Շատ երկրներ ստիպված են «ձգել գոտիները», նրանք հումանիտար աղետի շեմին են»-ասել է ցուցարարներից մեկը: Ակտիվիստները նաև վրդովված են այն հանգամանքով, որ մարդկանց աղքատացման ֆոնին, ԵԿԲ-ն միլիարդավոր եվրո է ծախսել կառույցի նոր կենտրոնայականի կառուցման համար: Կազմակերպիչն է Blockupy շարժումը: Քաղաքում լարված իրավիճակ է: Ըստ ոստիկանության, մոտ 350 մարդ է ձերբակալվել, չեն դադարում բախումներն իրավապահների հետ: Շատ խանութներ փակ են, չի գործում հանրային տրանսպորտը: Տուժել է մոտ 88 իրավապահ, տուժածների ընդհանուր թիվը հասնում է 200-ի: ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին չնայած այս ամենին բացել է ԵԿԲ նոր շենքը Մայնի Ֆրանկֆուրտում: Photo:1tv.ru Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |