Ցեղասպանությունը վերապրածներն այսուհետ ամսական 100.000 դրամ կստանան![]() 19 մարտի 2015 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվող ամսական դրամական օգնության չափը քսանհինգ հազար դրամի փոխարեն Հայաստանի կառավարությունը սահմանեց 100 հազար դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում, հայտնում է Panorama.am-ը: Որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի ապրիլի մեկից: Այս դեպքում անհրաժեշտ կլինի ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ ամսական շուրջ 2.5 մլն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ: 2015 թվականի համար տարեկան լրացուցիչ գումարը ապրիլ-դեկտեմբեր (9 ամիս) ամիսների համար կկազմի 22.3 մլն դրամ, որը հնարավոր կլինի ֆինանսավորել ՀՀ 2015 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված չափաքանակների շրջանակներում` ներքին խնայողությունների հաշվին: 2015-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձանց տրվում է քսանհինգ հազար դրամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |