Միջադեպ Բեյրութում. Հայ 2 երիտասարդ վիրավոր է, Թուրքիայի դեսպանատան 2 աշխատակից՝ ձերբակալված![]() 19 մարտի 2015 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մարտի 18-ին բախում է տեղի ունեցել հայ երիտասարդների և թուրքական դեսպանատան աշխատակիցների միջև, գրում է «Ազդակ»-ը: Միջադեպը տեղի է ունեցել, երբ ՀՅԴ երիտասարդների 60 հոգանոց խումբը՝ Լիբանանի երիտասարդական և «Զավարյան» ուսանողական միություններից, հավաքվել են կինոդահլիճի մոտ, որտեղ կայանալու էր Գալիպոլիի ճակատամարտի մասին «Վերջին նամակը» թուրքերեն ֆիլմի ցուցադրությունը. նախաձեռնողը եղել է Թուրքիայի դեսպանատունը: Հայ երիտասարդներն անգլերենով և արաբերենով պաստառներ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող լուսանկարներ են պարզել, պատ կազմել դահլիճի մոտ ու թռուցիկներ բաժանել: Այս քայլը, սակայն, զայրացրել է թուրքական դեսպանատան անվտանգության աշխատակիցներին և թուրք համակիրներին, ու նրանք հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Հայկական կողմը դիմադրել է, մինչև Լիբանանի ներքին անվտանգության ուժերը միջամտել ու բաժանել են կողմերին: Դեպքի հետևանքով վիրավորվել է 2 հայ երիտասարդ: Երկու թուրք ձերբակալվել է: Թուրքական կողմն սկսել է բղավել՝ «Էրդողա՛ն, Էրդողա՛ն», որոնց հայկական կողմը պատասխանել է՝ «ցեղասպա՛ն, ցեղասպա՛ն» բացականչելով: Դաշնակցական ցուցարարները շարունակել են իրենց անգլերեն կանչերը` գոռալով «Հիշո՛ւմ ենք ու պահանջո՛ւմ», «Ոճրագո՛րծ Թուրքիա» և այլ կարգախոսներ, որոնց հաջորդել են հեղափոխական երգերի կատարումները: Ավելի քան երկու ժամ տևած ակցիայի ընթացքում թուրք դեսպանը փակված է մնացել կինոթատրոնի շենքում՝ սպասելով, որ հայերն ավարտեն ցույցն ու ինքը հեռանալու հնարավորություն ունենա: Միջադեպի ժամանակ վնասված երիտասարդները դիմել են դատարան: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |