Էրդողանի ցինիկ հայտարարությունը. Ու՞ր են հայերի փաստաթղթերը, 100-րդ տարելիցի միջոցառումները թշնամանք են Թուրքիայի դեմ![]() 19 մարտի 2015 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ մարտի 19-ին, Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի առթիվ Ստամբուլում՝ Օսմանյան արխիվի շենքում, աշխարհի արխիվների ղեկավարների՝ «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» համագումարի և ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարություններ է արել՝ ուղղված հայկական սփյուռքին և ՀՀ կառավարությանը, գրում է Hurriyet-ը: «Հայկական սփյո՛ւռք, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք», - ասել է Էրդողանը և ավելացրել, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները. «Համեցե՛ք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են։ Այժմ մենք հարյուր հազարավոր, միլիոնից ավելի փաստաթղթեր ունենք: Դո՞ւ որքան ունես: Հանի՛ր փաստերդ, մասնագետներին հանձնարարենք, քաղաքագետներին հանձնարարենք: Անգամ հնագետների, իրավաբանների հանձնարարենք, թող գան ու այս փաստաթղթերի վրա աշխատեն: Ամեն ինչ բացահայտ է»: Թուրքիայի նախագահը նշել է, թե այլ երկրների խորհրդարաններում, սենատներում Թուրքիայի դեմ բանաձևեր ընդունել տալով ու ծրագրեր կազմելով հարցը չի լուծվի: «Մենք լավ գիտենք, թե դրանք ինչպես են արվում, այդ արշավներն ինչպես են տեղի ունենում»,-ասել է Էրդողանը՝ պնդելով, թե Հայաստանը հրաժարվում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելուց, քանի որ «նպատակը Թուրքիայի վրա հարձակվելն ու երկրին վնաս հասցնելն է»: Իսկ Հայաստանում և սփյուռքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները, Էրդողանի կարծիքով, Թուրքիային ուղղված թշնամանք են. «Հայերի այդ արշավների նպատակը պատմության այդ ժամանակաշրջանում կրած ցավերը կենդանի պահելուց բացի, Թուրքիային և թուրք ազգին թշնամություն անելն է: Նրանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ Թուրքիայի վրա հարձակվելն ու վնաս հասցնելը», -ասել է նա, գրում է «Անադոլու»-ն: Անհեթեթ համեմատություններով Էրդողանը չի մոռացել հերթական անգամ ասել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ցավեր և ողբերգություններ ունեցել են ոչ միայն հայերը, այլև մահմեդականները. «Պատմության ամեն փուլում տեղի ունեցածի նման՝ այս մեծ պատերազմի ընթացքում էլ ցավեր ու ողբերգություններ են տեղի ունեցել: Դրանից միայն հայերը չէ, որ ազդվել են: Բալկաններում, Կովկասում էլ պատմության ամենամեծ կոտորածներն են տեղի ունեցել մուսուլմանների դեմ»: Պաշտոնական Անկարան շարունակում է պարբերաբար խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը, ինչպես նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |