ԱՊՀ վարչապետներն Աստանայում կքննարկեն համատեղ հակաճգնաժամային միջոցները![]() 20 մարտի 2015 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները մայիսի 29-ին Աստանայում քննարկելու են ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման համատեղ գործողությունները: Այդ մասին ասել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: «Օրակարգի առաջին կետում ԱՊՀ երկրների համատեղ գործողությունների ծրագիրն է ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակի պայմաններում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Լեբեդևը հիշեցրել է, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները 2014-ի նոյեմբերին, քննարկելով տնտեսական վիճակը Համագործակցության երկրներում, որոշեցին, որ անհրաժեշտ է նման ծրագիր մշակել: «ԱՊՀ Գործկոմն ու անդամ երկների փորձագետները մշակել են ծրագիրը: Այն կներկայացվի վարչապետների ստորագրմանը»,-ասել է նա: Համաձայնագրի իրականացումը թույլ կտա ԱՊՀ երկրներին միանալ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգման համակարգին և առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ԵՏՄ-ԱՊՀ գործակցության համար: Բացի այդ համաձայնագրի կիրառման փորձը հետագայում ևս կարևոր նշանակություն կունենա նման խնդիրների լուծման դեպքում ԵՏՄ և երրորդ երկրների միջև: Լեբեդևը պարզաբանել է, որ 14 կետից բաղկացած ծրագիրը որոշում է երկրների փոխգործակցության ուղղությունները ֆինանսատնտեսական ոլորտում առաջիկա ամիսների համար: «Գլխավոր նպատակն է համատեղ ջանքերով թուլացնել տիրող ճգնաժամի բացասական հետևանքները»,-ասել է նա: Լեբեդևը հայտնել է, որ օրակարգն ընդգրկում է 20 հարց, նախատեսվում է 23 փաստաթուղթ ստորագրել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ավարտվել են բոլոր ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ էին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և ԵՏՄ-ին չանդամակցող ԱՊՀ մասնակից պետությունների միջև փոխադարձ առևտրում առկա տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագիրը կյանքի կոչելու համար: Համաձայնագրի իրականացումը թույլ կտա ԱՊՀ երկրներին միանալ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգման համակարգին և առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ԵՏՄ-ԱՊՀ գործակցության համար: Բացի այդ համաձայնագրի կիրառման փորձը հետագայում ևս կարևոր նշանակություն կունենա նման խնդիրների լուծման դեպքում ԵՏՄ և երրորդ երկրների միջև: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |