Նազարբաև. Նավթի գները լուրջ փորձություն են ԵՏՄ համար![]() 20 մարտի 2015 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունը մեծ փորձությունների է ենթարկվում նավթի ցածր գների պատճառով, հայտարարել է մարտի 20-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Ցավոք, մեր միթույունը մեծ փորձությունների է ենթարկվում, քանի որ նվազել են նավթի արտահանման գներն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ղազախստանում: Մենք գիտեինք, որ նման ռիսկեր կան, և գնային անհավասարակշռություն կար, տատանումներ կային»,-ասել է Նազարբաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն Աստանայում: Մարտի 20-ին Աստանայում տեղի է ունենում ԵՏՄ հիմնադիր երեք պետությունների ղեկավարների՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առևտրատնտեսական համագործակցության, եվրասիական ինետգրման գործընթացների ներկա վիճակն ու հեռանկարները, հաշվի առնելով ժամանակակից միտումները համաշխարհային տնտեսության մեջ: Ենթադրվում է նաև կարծիքների փոխանակում միջազգային հարցերի շուրջ, առաջին հերթին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի: Նազարբաևը նշել է նաև, որ զբաղվել է Ուկրաինայի խնդիրներով: «Ըստ հնարավորության ես էլ եմ միջամտել դրան»,-հավելել է նա: «Կարծում եմ, մենք այսպիսի ոչ պաշտոնական ձևաչափով կքննարկենք ընթացիկ իրադարձությունները տարածաշրջանում, աշխարհում, գլոբալ ազդեցությունը և այն, թե ինչպես ԵՏՄ-ն պետք է դուրս գա ճգնաժամից: Կքննարկենք նաև այլ հարցեր, որոնք մեզ են առնչվում»,-ասել է Նազարբաևը Աստանայում հանդիպման մասին: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |