«Կիլիկիա» առագաստանավը ժամանում է Նիժնի Նովգորոդ

PanARMENIAN.Net - «Կիլիկիա» առագաստանավը, որ կառուցվել է Հայաստանում 13-րդ դարի գծագրերով, այսօր ժամանում է Նիժնի Նովգորոդ: Նավն այն առագաստանավերի ճշգրիտ պատճենն է, որոնց վրա նավարկում էին Կիլիկիայի նավաստիները 11-13 դարերում: Առագաստանավը կհանգրվանի Նիժնեվոլժսկի առափնյա տարածքում` Չկալովի աստիճանների տակ: Անձնակազմին դիմավորելու նպատակով Նիժնի Նովգորոդ կժամանի Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Աշոտ Մանուկյանը: Առագաստանավը անցել է Վենետիկ-Ամստերդամ երթուղով, շրջանցել է Իսպանիան եւ Ֆրանսիան, եղել է Սանքտ-Պետերբուրգում: Ուղեւորությունը Ռուսաստանով ճանապարհորդության վերջին փուլն է, այն նվիրվում է Ռուսաստանում պաշտոնապես հռչակված Հայաստանի տարվան:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---