Քաղաքագետ. ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություններ» է ծրագրում ՀՀ-ում, Ղրղզստանում և Ուզբեկստանում21 մարտի 2015 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շահագրգռված չէ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, ավելին, ծրագրում է հերթական «գունավոր հեղափոխությունները» Հայաստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում: Իսկ Վաշինգտոնի գլխավոր խնդիրն է Ռուսաստանի հանդեպ ճնշումն ուժեղացնելը՝ երկրի ներսում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար: Նման կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ և տնտեսագետ Փոլ Քրեյգ Ռոբերթսը: Այդ մասին նա գրել է իր պաշտոնական կայքում «Ռուսաստանը հարձակման տակ» հոդվածում: Ըստ քաղաքագետի, Վաշինգտոնը գիտակցաբար աշխատում է Մինսկի համաձայնությունները խախտելու ուղղությամբ, իր վստահված անձանց է ուղարկում Հայաստան, Ղրղզստան և Ուզբեկստան՝ այդ երկրներում «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու և ՌԴ սահմանի ամբողջ պարագծով իրավիճակն ապակայունացնելու նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Այդպիսով, Ռուսաստանը բախվում է Ուկրաինայում հակամարտության վերսկսման նույնանման երեք այլ իրավիճակների հետ միաժամանակ, բայց արդեն ասիական սահմաններին»,-գրում էՌոբերթսը հոդվածում: Ընդ որում նա կարծիք է հայտնում, որ սա ՌԴ դեմ Վաշինգտոնի ճնշման միայն սկիզբն է: Վերլուծաբանը հիշեցրել է նաև, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ դատապարտեց ՌԴ և Վրաստանի միջև խաղաղ համաձայնագիրը, որով ավարտվեց Վրաստանի ռազմական հարձակումը Հարավային Օսեթիայի վրա: Այն ժամանակ ՆԱՏՕ-ն մերժեց այդ համաձայնագիրը, քանի որ «այն դժվարացնում է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը»: Նման հայտարարությունների հիմնական նպատակն է, ըստ Ռոբերթսի, կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է թաքցնել Վաշինգտոնի հիմնական դրդապատճառները՝ սեփական ռազմակայաններն անմիջապես Ռուսաստանի հետ սահմանին՝ Վրաստանում տեղակայումը, ինչն արդեն հաջողությամբ իրականացվեց Լեհաստանում և Բալթիայի երկրներում: Քաղաքագետը նշում է նաև արևմտայն ԶԼՄ-ների դերը, որոնք կեղծ տեղեկատվություն են տարածում Վաշինգտոնից: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |