Վիգեն Սարգսյանը՝ Էրդողանի փաստաթղթերի պահանջի մասին. Երևաց Թուրքիայի կեղծավորությունը![]() 21 մարտի 2015 - 15:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայկական սփյուռքին ուղղված՝ Ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերի պահանջը, գրում է ArmenianGenocide100.org-ը: «Ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ փաստաթղթեր է նախագահ Էրդողանն ակնկալում սփյուռքից, բայց կարծում եմ, որ նա բավականաչափ տեղեկացված է պատմական իրողություններին ու փաստաթղթերի այն հոծ բազմությանը, որը պահվում է թուրքական արխիվներում, կամ հենց հայկական արխիվներում, որոնք բազմիցս ուսումնասիրվել են նաև թուրք հետազոտողների կողմից, և միջազգային բազմաթիվ կենտրոններում», - Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման եթերումասել է Սարգսյանը և ավելացրել, - «Խնդիրն այն է, որ Ցեղասպանությունը, ժխտումը այսօր ակտուալ քաղաքականության խնդիր է, և Թուրքիան, փորձելով մտցնել այդ հարցը պատմական ուսումնասիրությունների դաշտ, փորձում է ցույց տալ, որ դա անցած, շուռ տված էջ է»: Սարգսյանի կարծիքով այսպիսի կոչն անարգանքի նշան է, որովհետև պահանջել ապացուցել իր զոհ լինելն այն ժողովրդից, որը բնաջնջվել է այն քաղաքականության արդյունքում, որը դու հերքում ես, «առնվազն ցինիզմ է» և 100-րդ տարելիցի օրերին հատուկ բացասական ազդեցություն է թողնում: «Հենց դա է ցույց տալիս Ցեղասպանության ոգեկոչման ամբողջ արդիականությունը: Դա միայն պատմության հարց չի, դա Թուրքիայի այսօրվա քաղաքականության հարց է, քաղաքականություն, որն արտացոլվում է ինչպես Հայաստանի դեմ վարած քաղաքականությամբ, Հայաստանի շրջափակմամբ, այդպես էլ նման դրսևորումների միջոցով: Ասել, որ եղել են զոհեր, նախորդ տարվա ապրիլի 23-ին փորձել ձևական մի ուղերձ հղել, իսկ հաջորդ տարի փաստաթղթեր ուզել, ուղղակի ցույց է տալիս այդ քաղաքականության ցինիկ հիմքն ու հայտարարությունների հետևում կանգնած կեղծավորությունը»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 19-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի առթիվ, Ստամբուլում՝՝ Օսմանյան արխիվի շենքում, աշխարհի արխիվների ղեկավարների՝ «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» համագումարի և ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարություններ է արել՝ ուղղված հայկական սփյուռքին և ՀՀ կառավարությանը: «Հայկակա՛ն սփյուռք, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք», – ասել է Էրդողանը և ավելացրել, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները. «Համեցե՛ք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են։ Այժմ մենք հարյուր հազարավոր, միլիոնից ավելի փաստաթղթեր ունենք: Դո՞ւ որքան ունես: Հանի՛ր փաստերդ, մասնագետներին հանձնարարենք, քաղաքագետներին հանձնարարենք: Անգամ հնագետների, իրավաբանների հանձնարարենք, թող գան ու այս փաստաթղթերի վրա աշխատեն: Ամեն ինչ բացահայտ է»: Իսկ Հայաստանում և Սփյուռքում Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները, Էրդողանի կարծիքով, Թուրքիային ուղղված թշնամանք են. «Հայերի այդ արշավների նպատակը պատմության այդ ժամանակաշրջանում կրած ցավերը կենդանի պահելուց բացի, Թուրքիային և թուրք ազգին թշնամություն անելն է: Նրանց նպատակը ոչ թե ճշմարտության բացահայտումն է, այլ Թուրքիայի վրա հարձակվելն ու վնաս հասցնելը»: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |