Օջալանը պատրաստ է ներկայացնել Անկարայի հետ հաշտեցման ծրագիրը![]() 21 մարտի 2015 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ցմահ ազատազրկման դատապարտված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» նախագահ Աբդուլլահ Օջալանը պատրաստ է Թուրքիայի կառավարության հետ խաղաղ հաշտեցման ծրագիր ներկայացնել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Օրերս նրան այցելեցին քրդերի պայքարին սատարող խորհրդարանականները, որոնք էլ պետք է հրապարակեն Օջալանի առաջարկները: Փետրվարին ՔԱԿ առաջնորդը կոչ արեց կողմնակիցներին մասնակցել զինաթափման վերաբերյալ խորհրդաժողովին, որը կայանալու է առաջիկա ամիսներին: Սակայն ՔԱԿ մարտիկները, որոնք երկու տարի առաջ Թուրքիայից անցան Իրաքի հյուսիս, համարում են, որ պետք է վայր դնեն զենքը միայն խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո: Քրդերը պայքարում են սեփական պետություն ստեղծելու համար արդեն տասնամյակներ շարունակ: Հակամարտությունն Անկարայի հետ արդեն մոտ 40 հազար կյանք է խլել: 2012-ի մարտին հայտարարվեց Անկարայի ու քրդերի միջև հրադադարի մասին: Կողմերը պատրաստվում էին նստել բանակցությունների սեղանի շուրջ ու լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով: Սակայն գործընթացը տեսանելի հաջողություն չբերեց: Մարտի սկզբին լուրեր տարածվեցին, որ Օջալանը, հնարավոր է, ազատ արձակվի: Այդ մասին հայտարարեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ կուսակցության նախկին փոխնախագահ Դենգիր Ֆըրաթը: Նա իր պնդումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Օջալանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա, քանի որ վերջինս բռնությանն ու ահաբեկչությանը դեմ է հանդես գալիս: «Օջալանն այժմ դեմ է հանդես գալիս բռնության բոլոր տեսակներին և կոչ է անում ՔԱԿ զինյալներին վայր դնել զենքերը»,- նշել է Ֆըրաթը: Ավելի վաղ Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ճանապարհային քարտեզ կառաջարկեն քրդերի հետ հարաբերությունների կարգավորման համար: Մինչ այդ ավարտվեց վերջնագրի ժամկետը, որն Անկարային ներկայացրել էր Օջալանը, որը ցմահ բանտարկություն է կրում Իմրալի կղզում: Օջալանը թուրքական իշխանություններին ժամկետ էր նշանակել մինչև 2014-ի հոկտեմբերի 15-ը քրդական ուժերի հետ բովանդակալից բանակցություններ վարելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով խափանել բանակցությունները, հրաժարվել հրադադարից ու վերսկսել զինված պայքարը: Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում:Թուրքերի ու անկախ պետություն հիմնել պահանջող քրդերի միջև հակամարտությունն արդեն 25 տարուց ավելի է տևում:։ ՄԱԿ-ն ու Եվրախորհուրդը ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |