Բեյրութի հայկական թաղամասը չի ռմբակոծվել Իսրայելի կողմից 3 օգոստոսի 2006 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի բանակը կկարողանա արժանի հարված հասցնել Իսրայելի զինված ուժերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար, լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանը: «Իմ համոզվածությունը հիմք ունի` Լիբանանի բանակի գործողությունները Իսրայելի դեմ լինելու են «Հեզբոլլահի» հետ համատեղ: Այդպես արդեն եղել է 1996 թվականին, երբ համատեղ ջանքերով դադարեցվեց կրակը, Իսրայելը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ հեռացավ Լիբանանի հարավից: Իսկ 2000 թվականին նույնանման ռազմական գործողությունները հանգեցրին նրան, որ Իսրայելը պարտություն կրեց եւ ստիպված էր միայն մի փոքր զինվորական համակազմ պահել Շեբաայում: Այն, որ Իսրայելն այս անգամ եւս պարտություն կկրի, ես կասկած չունեմ: Լիբանանի բանակը «Հեզբոլլահի» հետ համատեղ եւ Լիբանանի ողջ ժողովրդի աջակցությամբ կպայքարի իր անկախության համար: Իսրայելին այլ բան չի մնա, քան հեռանալ Շեբբայից: Հակառակ դեպքում ողջ հյուսիսային Իսրայելը, ներառյալ Հայֆան, միշտ կլինի վտանգի սպառնալիքի տակ»,-ընդգծել է Սեֆիլյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Բեյրութի քրիստոնեական թաղամասը եւ նրա հարեւանությամբ գտնվող հայկական թաղամասը չեն ռմբակողծվել Իսրայելի կողմից: «Բեյրութի հայերի մեծամասնությունը բնակվում է Էշրեֆի թաղամասում, շատ հայեր կան նաեւ Բուրջ-Համուդում, որը համարվում է Բեյրութի հյուսիսային արվարձանը: Հայերը բնակվում են նաեւ Անթիլյասում, Զալկանում, Ջել-էլ-Դիբում եւ այլ արվարձաններում, որոնք կազմում են մեծ Բեյրութը: Լիբանանում կա նաեւ Անճար ավանը, որը գտնվում է Բեկաի դաշտավայրում, Լիբանանի եւ Սիրիայի սահմանին: Բազմաթիվ հայեր կան նաեւ Տրիպոլիում , Լիբանանի երկրորդ քաղաքում»,-ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Նշենք, որ ներկայումս Լիբանանում բնակվում է 100 հազար հայ: Լիբանանում է գտնվում նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի վեհարանը (Անթիլյաս): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |