Հայաստանում ԱՄՆ դեսպանին ետ կանչելու փաստը վիրավորական է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար 3 օգոստոսի 2006 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Այն պատճառը, որի հիման վրա ցանկանում են ետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին, վիրավորական է Օսմանյան կայսրությունում նահատակված միլիոն ու կես անմեղ հայերի հիշատակի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, տվյալ դեպքում չի կարելի չողջունել ԱՄՆ հայկական լոբբիի գործունեությունը «Հայ Դատի» գրասենյակի գլխավորությամբ: «Բացի այդ, Հայաստանը պետք է դադարեցնի լռելյայն համաձայնության պրակտիկան, ԱՄՆ Պետքարտուղարության կողմից Հայաստան ուղարկվող ցանկացած պաշտոնյայի հարցում : Ըստ միջազգային իրավունքի, մենք իրավունք ունենք համաձայնություն չտալ մի մարդու նշանակմանը, որն առանց պատշաճ հարգանքի է վերաբերվում մեր պատմությանն ու ժողովրդին»,-ընդգծել է հայ քաղաքագետը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |