Եվրոպայի 50 կուսակցության երիտթևերը միավորող կառույցը Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է տարածել![]() 23 մարտի 2015 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք կազմակերպության (DEMYC) գործադիր մարմինն այսօր` մարտի 23-ին, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն, տեղեկացրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: «Հայտարարության մեջ, մասնավորապես, դատապարտվում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1894-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, հատուկ կազմակերպված էթնիկ զտումները, ինչպես նաև Թուրքիայի ժխտողականությունը` կոչ անելով Ցեղասպանություն իրականացրած երկրին առերեսվել պատմության հետ»,- ասել է նա, գրում է Tert.am-ը: Կարեն Ավագյանը նաև նշել է, որ DEMYC-ի ներկայացուցիչները ապրիլի 23-26-ը լինելու են Երևանում, որտեղ կայանալու է DEMYC-ի խորհրդի հավաքը, ներկայացուցիչները մասնակցելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր միջոցառումներին և այդ հավաքի ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից ներկայացվելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Պատգամավորի խոսքով, սա փաստացիԵվրոպայի երիտասարդների առաջին արձագանքն է Հայոց ցեղասպանությանը. «Ուրիշ որևէ ձևաչափ ես չեմ հիշում, որ երիտասարդական կազմակերպություններն այսպիսի կոշտ դիրքորոշում հայտնեն Թուրքիայի վերաբերյալ և իրենց մասնակցությամբ ամրապնդեն այս հայտարարությունը»: DEMYC-ը միավորում է մոտավորապես հիսուն երկրի կուսակցությունների երիտասարդական թևեր: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը եվրոպական այս կառույցում ներկայացված է փոխնախագահի պաշտոնով: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |