Դավիթ Բաբայան. Ադրբեջանական տեսանյութում հայ զինվորն այլ համազգեստով է, հնչող խոսքերը կապ չունեն իրականության հետ

Դավիթ Բաբայան.  Ադրբեջանական տեսանյութում հայ զինվորն այլ համազգեստով է, հնչող խոսքերը կապ չունեն իրականության հետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն, անդրադարձել է սահմանն անցած 24-ամյա զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ ադրբեջանական մամուլում հայտնված արդեն երկրորդ տեսանյութին: Երկրորդ՝ ավելի երկար տեսանյութում, Անդրանիկ Գրիգորյանն արդեն սենյակում է։ Կցկտուր պատասխաններով, աջ ու ձախ նայելով՝ նա իր արարքը պատճառաբանում է զորամասում կրած ճնշումներով՝ ասելով, թե «պատերազմել չի ուզում, ուզում է ապրել», և «նա, ով ուժեղ է, լավ է ապրում», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալԴավիթ Բաբայանը վստահ է՝ սա ճնշումների արդյունքում բեմականացված նկարահանում է, հնչող խոսքերն էլ որևէ կապ չունեն իրականության հետ։

«Գրիգորյանին պարտադրել են, որ էդպիսի բաներ ասի, նույնը արել են Ինջիղուլյանի հետ: Նույն մարդիկ են, նույն խումբն է, պարզ երևում է՝ այսինքն՝ այդ մարդկանց ուղղակի բռնության են ենթարկում և փաստորեն սուֆլյորի պես մի բան է դրած այնտեղ, էդ մարդը կարդում է ինչ-որ տրաֆարետային գաղափարախոսություններ», - ընդգծեց Բաբայանը։ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարը բեմականացում է որակում նաև ադրբեջանական սահմանին մոտենալու մասին տեսանյութը։ Նախագահի խոսնակը նշում է՝ հայ զինվորին այլ համազգեստ են հագցրել:

«Վերևի մասը տարբերվում է ներքևի հատվածից, գույները և այլն։ Երևում է, որ արդեն ոնց որ նախկինում, հիշում եք մեր իջևանցի քաղաքացու կոշիկներն էին փոխել հիմա էլ նրա ներքեևի մասն են փոխել։ Վերևը հայկական համազգեստ է, իսկ ներքևինը՝ ոչ», - նշեց Դավիթ Բաբայանը:

Նրա համար զարմանալի է նաև ադրբեջանական կողմի հանգստությունը. անգամ եթե զինվորը սպիտակ դրոշակով է մոտենում, դիրքերում հերթապահող զինվորները պետք է հատուկ գործողություն իրականացնեն:

«Որովհետև կարող է ինքը միչև ատամները զինված է, և պայթեցնում է իրեն: Էսպիսի բաներ չենք տեսնում: Կարծես թե ամեն ինչ սպասելի էր ու բոլորը սպասում են, որ ինքը գա ու նկարահանում են: Այս ամենը ցույց է տալիս որ, սա եթե նույնիսկ տեղում է իրականացվել, բայց իրականացվել է թիկունքում, այսինքն, Ադրբեջանի հեռուստատեսությունից եկել են ու այդ նկարահանումները կատարել են»։

Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991-ին ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն սկսել է բանակցել ադրբեջանական կողմի հետ սահմանն անցած 24-ամյա զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասով: Միջազգային կոմիտետեի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին, սակայն, մանրամասներ չի հայտնել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---