Լիբանանում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը չափազանց փոքր է

PanARMENIAN.Net - Լիբանանում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը չափազանց փոքր է: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ջեբրաիլ Ժաարայը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին: Նրա խոսքերով, ներկայումս ողջ ժողովուրդն, անկախ ազգային պատկանելությունից եւ դավանանքից, պատրաստ է հակազդել Իսրայելի ագրեսիային: «Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ապա ես պետք է ասեմ, որ Իրանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում եւ, բնականաբար, նա լավ հարաբերություններ ունի ինչպես «հեզբոլլահի», այնպես էլ Լիբանանի կառավարության հետ: Մի մոռացեք, որ «Հեզբոլլահը» Լիբանանի հասարակության մի մասն է եւ իր ներկայացուցիչներն ունի երկրի խորհրդարանում եւ կառավարությունում: Կառավարության որոշման յոթ կետերը կատարելու դեպքում, «Հեզբոլլահն» իր տեղը կզիջի Լիբանանի կանոնավոր բանակին»,-ասել է դեսպանը:



Միեւնույն ժամանակ դեսպանն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ-ն բարեկամաբար է տրամադրված Լիբանանի հանդեպ, եւ հույս է հայտնել, որ Ամերիկան կաջակցի ճգնաժամի հանգուցալուծմանն ու խաղաղության հաստատմանը Մերձավոր Արեւելքում:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---