Հայաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է![]() 24 մարտի 2015 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է: Հայաստանին է բաժին ընկնում ընդհանուր ապրանքաշրջանառության 4,3%-ը: 2015-ի հունվար-փետրվարին Հայաստանի հետ առևտուրը կազմել է 60 մլն դոլար, որից արտահանումը՝ 19 մլն դոլար, այսինքն 6 %: Ներկրումը կազմում է 41 մլն դոլար՝ 3,7%: Ընդհանուր առմամբ 2015-ի հունվար-փետրվարին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը հասել է 1 433 մլն դոլարի, ինչը 9 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Արտահանումը կազմում է 324 մլն դոլար, ինչը 26 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվետու շրջանում ներկրումը կազմել է 1109 մլն դոլար, ինչը 2 % պակաս է: Բացասական առևտրային բալանսը Վրաստանում 2015-ի հունվար-փետրվարին կազմել է 786 մլն, որն ամենամեծ ցուցանիշն է վերջին 6 տարում, և հավասար է արտաքին ապրանքաշրջանառության 55 %-ին: Ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության, արտահանումը փետրվարին կազմել է 167 210,9 դոլար, իսկ հունվարին եղել է 156 հազար դոլար: 2015-ի հունվար-փետրվարին 10 խոշորագույն առևտրային գործընկերների բաժինը Վրաստանի արտաքին առևտրային շրջանառության մեջ կազմել է 67 %: Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են Թուրքիան, Ադրբեջանն ու Չինաստանը: Թուրքիային բաժին է ընկնում 224 մլն դոլար, Ադրբեջանին՝ 147 մլն դոլար, Չինաստանին՝ 112 մլն դոլար: Թուրքիայի բաժինն ընդհանուր շրջանառության մեջ 15,7 % է, որտեղ արտահանումը 8 % է, ներկրումը՝ 17,9 %, ինչը ավելին է մյուս բոլոր երկրների ցուցանիշից: Ադրբեջանի մասը ընդհանուր շրջանառության մեջ 10,2 % է, որից արտահանումը՝ 14,2 %, ինչն ամենամեծ ցուցանիշն է: Արտահանումը հասնում է 45 մլն դոլարի: Իսկ Ադրբեջանից ներկրումը 9,1 % է: Չինաստանի բաժինը Վրաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ 7,8 % է, որից արտահանումը 4,4 % է, ներկրումը՝ 8,8 %, գրում է Bizzone.info-ն: Ռուսաստանի բաժինն ընդհանուր արտահանման մեջ 4,8 % է, իսկ ներկրումը՝ 8,2 %: Վրաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը ՌԴ հետ 106 մլն դոլար է՝ 7,4 %: Մարտի 18-20 Երևանում տեղի ունեցած «Արարատի ստորոտին» մեդիա ֆորումում ունեցած իր ելությում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև հայ-վրացական հարաբերություններին: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ վերջին տարիներին տեսանելիորեն աշխուժացել են հայ-վրացական բարձր մակարդակի շփումները: Ավանդական բարեկամության, հարևանության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Արդյունքում մենք ձեռք ենք բերում երկկողմ օրակարգի արդիական հարցերի օպերատիվ կարգավորման արդյունավետ մեխանիզմներ: Մշտապես կարևորում ենք Վրաստանի դերը ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և պահպանման գործում: Մեր քաղաքական համագործակցության մակարդակը նպաստավոր պայմաններ է ապահովել երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման համար, որի խթանմանն ուղղված իրավապայմանագրային բազայի զարգացման գործում նշանակալի ձեռքբերումներ ենք արձանագրել»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |