Օգոստոսի 14-ից «Արմավիաի» ինքնաթիռները չեն սպասարկվի Ռուսաստանի օդային տարածքում

PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերության ինքնաթիռները օգոստոսի 14-ից չեն սպասարկվի Ռուսաստանի օդային տարածքում աէրոնավիգացիոն ծառայությունների կողմից` կուտակած պարտքների պատճառով, լրագրողներին են հայտնել Ռուսաստանի դաշնային աէրոնավիգացիոն ծառայությունում օգոստոսի 4-ին: Դաշնային աէրոնավիգացիոն ծառայությունը պարզաբանում է, որ 2006 թվականի փետրվարի 17-ին «Արմավիաի» ղեկավարությունը ներկայացրել էր պարտավորությունների մարման ժամանակացույցը, որի համաձայն մինչեւ մայիսի 31-ը ավիաընկերությունը պետք է անցներ վճարման նորմալ ռեժիմի: Սակայն, ընդգծվում է հաղորդագրության մեջ, միջոցների փոխանցումը կատարվել է միայն բազմաթիվ հիշեցումներից եւ նախազգուշացումներից հետո, իսկ «Արմավիաի» ինքնաթիռի մայիսի 3-ին տեղի ունեցած վթարից հետո ավիաընկերությունը կտրուկ կրճատել է վճարումներն ըստ ժամանակացույցի եւ խնդրել է նորից հետաձգել այն: Որոշումը բացատրվում է նաեւ նրանով, որ ՌԴ օդային փոխադրումների կազմակերպման կորպորացիան ստիպված է հարկեր վճարել «Արմավիաին» տրամդրած, սակայն այդ ընկերության կողմից չվճարված ծառայությունների համար:



Հաղորդագրության մեջ հիշեցվում է նաեւ, որ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունն, որը մինչեւ 2001 թվականի օգոստոսը հանդիսանում էր Հայաստանից ՌԴ փոխադրողը, պարտք է մնացել շուրջ 2,5 մլն դոլար:

«Արմավիա» ավիաընկերությունն, իր հերթին, հայտարարություն է տարածել այն մասին, որ ՌԴ օդային փոխադրումների կազմակերպման կորպորացիայի առջեւ ֆինանսական պարտավորությունները օգոստոսի 4-ի առավոտվա դրությամբ, ներկայուսմ կատարված են ամբողջ ծավալով: «Բոլոր վճարումներն, ըստ սահմանված ժամանակցույցի, կատարված են եւ առաջիկայում ֆինանսական միջոցները կստացվեն Պետական կորպորացիայի հաշվեհամարի վրա: Հաջորդ բոլոր վճարումները կկատարվեն ըստ ժամանակացույցի»,-ասվում է «Արմավիաի» պաշտոնական հայտարարության մեջ, որը ստորագրել է ընկերության գլխավոր տնօրեն Ն.Շ.Բելլույանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---