Կիպրոսի նախագահը հաստատել է իր մասնակցությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին![]() 25 մարտի 2015 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ապրիլի 23-25-ը կլինի Հայաստանում և կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Asbarez-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամ Վարդգես Մահտեսյանի մամուլի գրասենյակը, հայտնում է ArmenianGenocide100.org-ը: Պատգամավորի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կիպրոսի նախագահն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը և ապրիլի 23-25-ը կայցելի Երևան՝ «Կիպրոսի կառավարության զորակցությունը հայ ժողովրդին հայտնելու և Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար»։ Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Կիպրոսի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները նախագիծ են մշակել, որով նախատեսվում է քրեական պատիժ սահմանել Հայոց Ցեղասպանությունը հերքողների, ժխտողների համար: Օրինագիծն առաջարկվում է ընդուել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, իսկ խորհրդարանի օրակարգում այն կլինի այս շաբաթ: Ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին իրենց մասնակցությունն են հաստատել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |