Ասիական զարգացման բանկը 2015-ին ՀՀ-ում մինչև 4,6% գնաճ է կանխատեսում![]() 25 մարտի 2015 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը 2015 թ. կանխատեսում է մինչև 4,6 տոկոս գնաճ, իսկ 2016 թ. այդ ցուցանիշը կդանդաղի` մինչև 4,1 տոկոս։ Այս մասին նշվում է «Ասիական զարգացման հեռանկարներ 2015» (Аsian Development Outlook) զեկույցում։ Բանկի նախորդ կանխատեսման համաձայն` Հայաստանում գնաճը 2015 թ. սպասվում էր 4 տոկոսի սահմանում։ «Բնական պայմաններում 2015-ին գնաճային ճնշումը զգալիորեն կավելանա թույլ հայկական դրամի պատճառով, որը գտնվում է ռուբլու արժեզրկման ազդեցության տակ, ինչպես նաև երկրի մաքսային սակագները ԵՏՄ-ի նոր ռեժիմներին համապատասխանեցնելու հաշվին», – նշվում է հաղորդագրության մեջ: ԱԶԲ-ի մասնագետները կարծում են, որ կարճաժամկետ հեռանկարում դրամավարկային քաղաքականությունը կմնա կոշտ այդ ճնշումների դեմ պայքարելու համար, մինչև այն միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կվերադառնա չեզոք դիրք։ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում միջին տարեկան գնաճը 2014 թ.–ին կազմել է 3 տոկոս, 2015 թ.–ի հունվար–փետրվարին` 4,8 տոկոս։ Պետբյուջեի համաձայն` Հայաստանի ՀՆԱ—ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5), հայտնում է ԱՌԿԱ-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ըստ Fitch Ratings-ի գնաճը Հայաստանում 2015-ին կմոտենա 6,5 տոկոսի: «ՀՀ ԿԲ–ն վերջին ամիսներին կրկնակի բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով այն 9,5 տոկոսի։ Հայկական դրամը 2014 թ.–ին արժեզրկվել է 17 տոկոսով։ Ակնկալվում է, որ գնաճը 2015 թ.–ին կմոտենա 6,5 տոկոսի (ԿԲ–ի թիրախային սահմանագիծը 4 տոկոս է (±1,5%)) ներկրման ավելի բարձր գների հաշվին»: ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում գնաճը 2014 թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3 տոկոս։ Միաժամանակ 12–ամսյա գնաճը 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել է 4,6 տոկոս պետբյուջեում նախատեսված 4 տոկոսանոց գնաճի դեպքում (±1,5%)։ Գնաճի նմանատիպ ցուցանիշ է սահմանված երկրի 2015 թ.–ի պետբյուջեում: Fitch Ratings-ը նաև չափավոր ռեցեսիա է ակնկալում Հայաստանում տնտեսության մեջ 2015-ին Ռուսաստանում իրավիճակի վատացման պատճառով։ Fitch–ը «ВВ-»–ից «В+» է նվազեցրել Հայաստանի վարկանիշը` պահպանելով «Կայուն» կանխատեսումը։ Հայաստանը շատ է ենթարկված Ռուսաստանի տնտեսությունում գրանցվող խորը ցնցումներին (BBB-/Բացասական կանխատեսում), ինչը բացասաբար կազդի երկրի վճարային հաշվեկշռի և աճի հեռանկարների վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |