ԳՆ. Գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 325 դրամով, հողօգտագործողներին տրամադրվել՝ 130-ով25 մարտի 2015 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Պետական օժանդակության ծրագրերով 2015-ին գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացու, որի վերջին խմբաքանակն այսօր՝ մարտի 25-ին, Մասիսում գտնվող պահեստից ուղարկվել է Շիրակի և Արագածոտնի մարզեր, հայտնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 1013,8 տոննա գարնանացան գարու, 5,275 տոննա եգիպտացորենի, 59,24 տոննա առվույտի և 247,825 տոննա կորնգանի սերմացու ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից: Եվս 120 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու գնվել է տեղական սերմարտադրողներից` «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից: Գարնանացան սերմացուի վերջին խմբաքանակը ներմուծվել է մարտի 20-ին: Սերմացուն տրամադրվել է հողօգտագործողներին 2015-ի գարնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու համար` ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացման նպատակով: «Սերմացուն հողօգտագործողներին հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով: Մասնավորապես գարնանացան գարու 1 կգ-ը ձեռք է բերվել 324.6 դրամով, որը հողօգտագործողներին տրամադրվել է 130 դրամով, եգիպտացորենի 1 կգ-ը` 932.5 դրամով, որը տրամադրվել է 350 դրամով, առվույտը` 2695 դրամով, տրամադրվել է 1500 դրամով և կորնգանը` 562.9 դրամով, տրամադրվել է 370 դրամ»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը: Նրա խոսքով` մարզերի կողմից սահմանված կարգով ներկայացված վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է: «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, համաձայն պայմանագրերի, սերմացուն հատկացրել է մարզպետարաններին` ապահովելով սերմերի բեռնաթափումը մարզպետարանների կողմից հատկացված պահեստներում: Սերմացուն հատկացվել է 0,3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին: Առավելությունը տրվում է անասնապահությամբ և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին: Փետրվարի 5-ի Կառավարության նիստում նախագիծ էր ընդունվել՝ գարնանացան աշխատանքների ընթացքում սերմացուների նկատմամբ պահանջարկը բավարարելու նպատակով Ռուսաստանից ներկրել 1013 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 5 տոննա եգիպտացորենի, 59 տոննա առվույտի և 247 տոննա կորնգանի սերմացու, իսկ տեղական սերմարտադրողներից՝ 120 տոննա վերարտադրության գարնանացան գարու սերմացու: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարել էր ծրագրի իրականացումը պահել հսկողության տակ, որպեսզի սերմացուն ժամանակին ներմուծվի և տրամադրվի գյուղացիներին: «Դեռևս ունենք չսպառված սերմացու, արդեն սկսել ենք ներկրելու աշխատանքները, այստեղ խնդիր չունենք: Աշխատանքները կավարտվեն ժամանակին»,- ասել էր գյուղանախարարը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |