Թալիշի գյուղապետ. Որ Արցախում հարձակվեն սեփական զինվորների վրա՝ Ադրբեջանի ֆանտաստիկայի ժանրից է25 մարտի 2015 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Արցախի ցանկացած գյուղի բնակչության հարձակումը սեփական զինծառայողների վրա՝ ադրբեջանական քարոզչության ֆանտաստիկայի ժանրից է, ասել է ԼՂՀ Թալիշի գյուղ գյուղապետ Վիլեն Պողոսյանը՝ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությանը, թե նախօրեին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բնակիչների և «Հայաստանի ԶՈւ հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումների» զինծառայողների միջև արձանագրվել է դիմակայություն, գրում է Panorama.am-ը: «Բացարձակ անհեթեթություն է»,- ասել է գյուղապետն ու հավելել, որ ադրբեջանական լրատվամիջոցում հրապարակված և իրեն վերագրված խոսքերն ինքը չի ասել: Իրենց գյուղում ամեն ինչ հանգիստ է, և տեղի բնակիչներն ակտիվորեն զբաղվում են հողագործությամբ, իսկ 1994 թվականին հրադադարի ռեժիմ կնքելուց հետո Թալիշ գյուղը հակառակորդի կողմից ոչ մի մարդկային կորուստ չի կրել, ինչպես փորձում է համոզել ադրբեջանական պորտալը: Ադրբեջանական նյութի համաձայն՝ Հայաստանի հատուկ ուժերն իբր թե պլանավորել են անցկացնել «հատուկ նշանակության գործողություն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»: 2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար, հունվարի 12-ին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չկա, մարտի 19-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններում և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է նա: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |