ՊՆ. Քաղպաշտպանության խնդիրներն առաջնային են՝ Տավուշում ապաստարաններ են ստեղծվել25 մարտի 2015 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Սահմանամերձ շրջաններում քաղպաշտպանության խնդիրներն առաջնային են և այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` ուսումնասիրելու սահմանամերձ բնակավայրերում առկա ապաստարանները: Այդ մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցին՝ սահմանամերձ բնակավայրերի ապաստարանների խնդրի վերաբերյալ: Ըստ նրա, աշխատանքային խումբն իր առաջարկություններն արդեն ներկայացրել է, շուտով Կառավարությանը կներկայացնեն ռազմավարությունը ու դրանից բխող համապատասխան ծրագիրը: Նախարարը նշել է, որ Տավուշի մարզում արդեն ստեղծվել են օրինակելի ապաստարաններ, աշխատանքները շարունակվելու են, գրում է Panorama.am-ը: Սահմանային լարվածության մասով նախարարը համոզված է, որ իրավիճակը այսօր վերահսկվում է: «Չկա որևէ իրադարձություն, որ համարժեք և դեռ ավելին պատասխաններ չտանք»,- ասել է նախարար Օհանյանը, գրում է «Այսօր»-ը: Անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած դիվերսիոն հարձակումներին՝ նա ընդգծել է, որ դրանք հաջողությամբ կանխվել են, և թշնամին հետ է մղվել հայ զինվորի բարձր պատրաստվածության շնորհիվ: Նախարարն ընդգծել է, որ այսօր անընդհատ առաջնագծին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, որովհետև հայկական բանակն ինքնուրույն ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծել. «Երբ անհրաժեշտություն լինի, որ մեր կողիքն գտնվեն մեր վետերաները և երկրապահները կամ արձագանքներ ակնկալել ՀԱՊԿ-ից, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան ընթացակարգով դրանք կիրականցնի»: 2015-ի սկզբից ինչպես շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին կտրուկ ավելացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը: Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված է կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ |