ՀԱՊԿ-ում մտահոգված են աշխարհաքաղաքական իրավիճակի սրմամբ կազմակերպության սահմաններին26 մարտի 2015 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Աշխարհաքաղաքական իրավիճակի սրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտու անմիջական հարևանությամբ սրվելու միտում ունի: Նման եզրակացության են եկել մարտի 25-ին փակ խորհրդակցության մասնակիցները կազմակերպության քարտուղարությունում, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: Միջոցառման մասնակիցները քննարկել են ընթացիկ ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և կանխատեսումներ են արել հնարավոր զարգացումների մասին: Ըստ փորձագետների, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ աշխարհաքաղաքական իրավիճակի հետագա սրման համար, այդ թվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական հարևանությամբ: Մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ վերլուծության թեմա են դարձել «ՀԱՊԿ անդամ երկրներում անկայանության տարածման աճող վտանգը, Աֆղանստանը, ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի գործողությունները ռազմական դիմակայության մեջ Ռուսաստանին ներքաշելու գործում, ՌԴ և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ կողմից արձագանքման հնարավոր միջոցները»: Ընթացիկ տարվա հունիսին նախատեսվում է քննարկել ժամանակակից պայմաններում «հիբրիդային պատերազմների» թեմատիկան ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի գործունեության շրջանակում: Օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց ՀԱՊԿ երկրներում «Իսլամական պետության» օղակների ակտիվացման մասին: Պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտնեց, որ Մոսկվան «չափազանց մտահոգված է ՀԱՊԿ հարավային սահմաններին ստեղծված իրավիճակով»: Նա հավելեց, որ ԻՊ առաջին միավորումներն են հայտնվել, մասնավորապես, Տաջիկստանում: «Չարիքի դեմ պայքարում ջանքերը միավորելու փոխարեն, որից գլխավորն ահաբեկչությունն է, արևմտյան երկրները նոր բաժանարար գծեր են ստեղծում…Որպես թիրախ այսօր ընտրված է Ռուսաստանը»,-ասել էր Անտոնովը: Ըստ փոխնախարարի, անվտանգության միջազգային համակարգն այսօր խարխլված է ԱՄՆ ու նրա դաշնակիցների գործողություններով, որն անհնար կլինի վերականգնել այն առանց փոխադարձ վստահության: «Չի կարող այսօր ՆԱՏՕ-ն լինել աշխարհում ազատության ու ժողովրդավարության երաշխավոր, ինչպես պնդում են Բրյուսելում»,-ասել է Անտոնովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |