Վոլոդյա Ֆրանգուլյանը` մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն26 մարտի 2015 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Վալբժիխ քաղաքում շարունակվող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության ազատ ոճի մրցաշարի 61 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վոլոդյա Ֆրանգուլյանը Եվրոպայի չեմպիոն է ճանաչվել: Մինչև այդ նա 1/8 եզրափակչում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ձիանիս Մաքսիմաուին, քառորդ եզրափակչում՝ ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզիտալովին, իսկ կիսեզրափակչում առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Ռեջեփ Տոպալի նկատմամբ: Եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն է եղել ուկրաինացի Անրեյ Սվիրիդը, ում Ֆրանգուլյանը հաղթել է 8:3 հաշվով: Այսպիսով Ֆրանգուլյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 1-ին հայ չեմպիոնը: 70 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Իշխան Պողոսյանը, ով կիսաեզրափակչում պարտվելով ռուսաստանցի Ռասուլ Արսանլիևին իրավունք է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար գոտեմարտում, որտեղ նրա մրցակիցն էր լինելու բելառուս Ալեքսանդր Կարպաչը: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար մենամարտում պարտվել է 21:10 հաշվով: 86 կգ քաշային կարգում հանդես եկող Վահե Թամրազյանը քառորդ եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացնող Շամիլ Կուդիամագամեդովին և զրկվել է մեդալների համար պայքարից: Առաջնության առաջին օրն արծաթե մեդալ էր վաստակել 74 կգ քաշային Արթուր Գրիգորյանը: Ըմբշամարտի Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնություն առաջին անգամ է անցկացվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |