Օբամայի աշխատակազմը փորձում է հարթել ԱՄՆ-ՆԱՏՕ սկանդալը26 մարտի 2015 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբաման չի հրաժարվել հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Bloomberg-ի սյունակագիր Ջոշ Ռոջինը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը մոտ աղբյուրների վրա հղումով հայտնեց, որ Սպիտակ տունն անտեսել է այցով Վաշինգտոնում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խնդրանքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու վերաբերյալ: «Այն հաղորդագրությունները, թե նախագահը կամ Սպիտակ տունը ինչ-որ կերպ չեն կարողացել պատասխանել գլխավոր քարտուղարի հեռախոսազանգին, ուղղակի ծիծաղելի են: Մենք մշտական կապի մեջ ենք: Իսկ ընդհանրապես գլխավոր քարտուղարն ԱՄՆ այցի ժամանակ հանդիպում է պաշտպանության նախարարի հետ»,-ասել է Էրնեստը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես ասել էր Ռոջինը, Օբամայի օրակարգն այնքան էլ հագեցած չէ: Մանավորապես, մարտի 25-ին նա միայն կարճ ելույթ ունի բուժապահովագրության հարցերին նվիրված խորհրդակցությունում, իսկ մարտի 26-ին ԱՄՆ նախագահը պետք է ելույթ ունենա Ալաբամայում տնտեսական խնդիրներին նվիրված խոսքով: ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը կարծիք է հայտնել, որ Օբաման խախտել է իր նախորդի՝ Ջորջ Բուշ կրտսերի ավանդույթը, որի համաձայն ԱՄՆ նախագահը միշտ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ վերջինիս Վաշինգտոն այցերի ժամանակ: «Չեմ հավատում, որ ԱՄՆ նախագահը ժամանակ չի գտել հանդիպելու համար ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղարի հետ՝ հաշվի առնելով հանգամանքների լրջությունն ու ըստ պաշտոնե նրա պարտավորությունները»,-ասել է Վոլկերը: Ստոլտենբերգը, որը երկու անգամ զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը, գլխավորեց ՆԱՏՕ-ն 2014-ի հոկտեմբերին: Նշանակման պահից ի վեր նա ոչ մի անգամ չի հանդիպել Օբամայի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |