Հայաստանում լիովին վերականգնվել է Ինտերնետից օգտվելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ինտերնետ կապը Հայաստանում լիովին վերականգնվել է: Այդ մասին հայտնել է «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության մամլո քարտուղար Հասմիկ Չուտիլյանը: «Ինտերնետի բոլոր ծառայությունները վերականգնվել են նախկին ծավալով, որը մենք ունեինք մինչեւ Վրաստանում տեղի ունեցած վթարը»,- նշել է նա: Հասմիկ Չուտիլյանի խոսքերով, ներկա դրությամբ միացումն Ինտերնետին ապահովվում է արբանյակների, ինչպես նաեւ տարածքային պահեստային աղբյուրների միջոցով: Միեւնույն ժամանակ, Հ. Չուտիլյանը նշել է, որ Սեւ Ծովում վնասված մալուխի վերականգնման աշխատանքները շարունակվում են, եւ Ինտերնետին միանալ տվյալ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով հնարավոր կլինի միայն 10-15 օրվա ընթացքում, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:



Նշենք, որ Վրաստանի տարածքում օպտիկամանրաթելային մալուխի վնասվելու պատճառով օգոստոսի 4-ից Հայաստանը զրկված էր նորմալ Ինտերնետ կապի հնարավորությունից:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---