Իտալական Տոսկանան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 27 մարտի 2015 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Տոսկանա նահանգի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, որով զորակցություն է հայտնում հայ ժողովրդին: Բանաձևում նշված է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի Հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որպեսզի փոխանցվի Հայոց ցեղասպանության թանգարան: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի հայ համայնքի խորհուրդը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունելու խնդրանքով նամակով դիմել է Իտալիայի նահանգապետարաններին ու քաղաքապետարաններին, հայտնում է ArmenianGenocide100.org-ը: Իտալիայի պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշում է ընդունել 2000թ. նոյեմբերի 16-ին: Իտալիայի Սենատը ընթացիկ տարվա փետրվարի 11-ին 234 կողմ, 8 ձեռնպահ և 3 դեմ ձայներով ընդունել է Հոլոքոստի և ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այն պատիժ է սահմանում Հոլոքոստը, մարդկության դեմ գործված հանցագործությունները, պատերազմի ոճիրները ժխտողների նկատմամբ: Իտալիայի մոտ 60 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |