Թուրք նախարարը Եվրախորհրդարանի բանաձևի մասին. Եթե այն ընդունվի, «ավելին չի լինի, քան թղթի կտոր»27 մարտի 2015 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Եվրախորհրդարանն ապրիլի 15-ին «1915-ի դեպքերի» վերաբերյալ որոշում է քննարկելու: «Հայոց ցեղասպանության մասին բանաձևի» քվեարկության դեպքում «այն ավելին չի լինելու, քան թղթի կտոր»,-ասել է նա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում երկրի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է Tert.am-ը BBC-ի թուրքական ծառայության վրա հղումով: «Պատմաբան չեղող, քաղաքական անձանց կողմից խորհրդարաններում նստելով որոշում կայացնելը ճիշտ չենք գտնում։ Եվրոպական խորհրդարանն ապրիլի 15-ին 1915-ի դեպքերին է անդրադառնալու։ Ես, անձամբ, վստահ եմ, որ զգացմունքների փոխարեն գիտակցությունը կգերակայի։ Եթե հակառակը լինի, ապա Եվրոպական խորհրդարանի որոշումը պարզապես թղթի կտոր կլինի։ Եթե նման որոշում կայացվի, ապա այդ մասին Թուրքիային տեղեկացնելու են Բրյուսելում մեր մշտական ներկայացուցչի միջոցով և հենց նույն օրը մենք հետ ենք ուղարկելու այն։ Ոչ մի ուժ և ազդեցություն բանաձևը չի ունենալու»,-ասել է Բոզքըրը: Ընթացիկ տարվա մարտին Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ առեց ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսել ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Այս ձևակերպումը տեղ է գտել Եվրախորհրդարանի մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի տարեկան զեկույցում։ Ավելի վաղ՝ փետրվարին, «Ֆլամանդական շահ» (Vlaams Belang) կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ջերոլֆ Աննեմանսը Եվրախորհրդարանին ներկայացրեց միջնորդություն, որով կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2006 թ. հուլիսին Եվրախորհրդարանի հիմնական քաղաքական խմբերի ներկայացուցիչները հանդես եկան Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների օրակարգում այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կետն ընդգրկելու օգտին: Պատգամավորները, մասնավորապես, կողմ արտահայտվեցին, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ առանց որեւէ նախապայմանի Անկարայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման մասին հարցերը ամրագրվեն Բրյուսելի հետ բանակցային շրջանակներում որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման: Photo: Volkan Bozkar Sabah Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |