Ռուսաստանը չի տնտեսելու արտերկրում տեղակայված ռազմակայանների հաշվին![]() 27 մարտի 2015 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի տնտեսելու արտերկրում տեղակայված ռազմակայանների հաշվին: Մարտի 27-ին նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Կոսաչովն ընդգծել է, որ ռազմակայանների առկայության արդյունավետությունը չափվոմ է երկրի անվտանգության մեջ դրանց ավանդով, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը: «Եթե ուշադրություն դարձնենք մեր ռազմակայանների տեղակայման աշխարհագրությանը, ապա դրանք այնպիսի վայրերում են, որտեղից այժմ ակնհայտորեն սպառնալիք կա ի դեմս միջազգային ահաբեկչության ու կրոնական ծայրահեղականության, զենքի շրջանառության: Այս խնդիրներով են զբաղվու մեր ռազմակայանները Հայաստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում»,-ասել է կոմիտեի նախագահը: Բացի այդ, նա նշել է, որ արտերկրում ռուսական ռազմակայանների առկայությունն ու դրանց ծախսերը այն կետերը չեն, որոնց դեպքում կարելի է և պետք է տնտեսել: «Անշուշտ, արտերկրում ռազմակայանների տեղակայումը միշտ կապված է բյուջեի հետ, սակայն ես կտրականապես դեմ եմ, որ տնտեսենք մեր ազգային անվտանգության վրա: Այն պետք է ապահովվի առանց որևէ տնտեսման»,-ասել է Կոսաչովը: Քաղաքական գործիչը ենթադրել է, որ շուտով ՌԴ օրենսդրության մեջ կհայտնվեն հոդվածներ, որոնցով կարգելվի դադարեցնել աշխատանքը, նույնիսկ երբ պետությունը միջոցներ չունի, հայտնում է Riafan.ru-ն: 102-իդ ռուսական ռազմակայանը տեղակայված է Գյումրիում: 2010 թ. փոփոխություններ կատարվեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում: Ըստ այդ փոփոխությունների, մասնավորապես, պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվում 49 տարին` նախկին 25-ի փոխարեն: Ամրագրվում է նաեւ, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |