Կործանված A320-ի օդաչուն ցանկացել է «պատմության մեջ մտնել»![]() 28 մարտի 2015 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կործանված A320-ի օդանավի երկրորդ օդաչուի նախկին ընկերուհին հայտնել է, որ «Լյուբիցը ցանկանում էր պատմության մեջ մտնել՝ փոխելով համակարգը»: Գերմանական Bild թերթին Անդրեաս Լյուբիցի նախկին ընկերուհին պատմել է, որ նա մտադիր էր մի այնպիսի բան անել, որ «իրեն հիշեն»: «Երբ ես իմացա աղետի մասին, ուղեղումս անընդհատ պտտվում էր նրա այդ արտահայտությունը. Մի օր ես այնպիսի բան կանեմ, որը կփոխի համակարգը, բոլորը կիմանան իմ անունն ու կհիշեն ինձ»,-ասել է 26-ամյա Մարիան (անունը փոխված է): «Այն ժամանակ ես դրան նշանակություն չտվեցի, բայց հիմա կարևորում եմ»,-ասել է աղջիկը: Ըստ նրա, Լյուբիցը մարդամոտ չէր և գաղտնապահ էր, հայտնում է Ռոսբալտը: Ինչպես գրում է The Telegraph-ը, աղետից որոշ ժամանակ առաջ օդաչուն հեռացել էր ընկերուհուց, հետո փորձել էր վերադարձնել նրան՝ նվիրելով Audi ավտոմեքենա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ երկրորդ օդաչուն թաքցնում էր Lufthansa ընկերությունից առողջական խնդիրները: Նրա տանը հայտնաբերվել է ողբերգության օրվա համար տրված հիվանդության թերթիկը, որի համաձայն նա չպետք է աշխատանքի գնար, և «բժշկական բովանդակության այլ փաստաթղթեր», որոնք մատնանշում էին, որ Լյուբիցն անառողջ էր: Germanwings ավիաընկերության Airbus А-320 ինքնաթիռը կործանվեց ֆրանսիական Ալպերում: Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը 150 ուղևոր ուներ: Ուղևորների մեծ մասը գերմանացիներ ու իսպանացիներ էին, եղել են նաև ԱՄՆ, Ավստրալիայի, Արգենտինայի, Իրանի, Վենեսուելայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Իսրայելի, Դանիայի, Նիդերլանդների ու Բելգիայի քաղաքացիներ: Germanwings-ի ինքնաթիռի կործանումը մարտի 24-ին տեղի է ունեցել ինքնաթիռի երկրորդ օդաչու 28-ամյա Անդրեաս Լյուբիցի մեղքով: Նա, մենակ մնալով օդաչուների խցիկում, երբ հրամանատարը դուրս է եկել, փակել է դուռը, որպեսզի նա չկարողանա վերադառնալ: Փակվելով խցիկում Լյուբիցը սկսել է նվազեցնել բարձրությունը, արդյունքում ինքնաթիռը կործանվել է, 150 ուղևորները՝ մահացել: «Սև արկղից ստացված ձայնագրության մեջ լսվում են դուռը կոտրելու փորձերի ձայներ, կարգավարի ձայնը, ինչպես նաև ինքնաթիռի համակարգերի զգուշացումները հնարավոր բախման մասին: Երկրորդ օդաչուն ոչինչ չի պատասխանել, սակայն նրա նորմալ շնչառությունը լսելի է ընդհուպ մինչև աղետի պահը: Ռոբենը հավելել է նաև, որ կործանված ինքնաթիռի ուղևորները մինչև վերջին պահը չեն գիտակցել, թե ինչ է կատարվում: «Բղավոցներ լսվում են միայն կործանումից անմիջապես առաջ, ամենավերջին վայրկյաններին»,-ասել է Մարսելի դատախազը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |