ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԻԿԵՏԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ 8 օգոստոսի 2003 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Վաղը Ադրբեջանի ընդդիմությունը մտադիր է պիկետներ անցկացնել Բաքվում ԱՄՆ եւ Թուրքիայի դեսպանատների մոտ: Ռուսաստանյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, նման ձեւով ընդդիմության ակտիվիստները ցանկանում են իրենց բողոքը հայտնել` «Ադրբեջանի նախագահի որդի Իլհամ Ալիեւին իշխանությունը հանձնելու փորձերին Անկարայի եւ Վաշինգտոնի մասնակցությանը»: Նշենք, որ Ադրբեջանի ոստիկանությունը երեկ Բաքվում կանխել է Դեմոկրատական կուսակցության ակտիվիստների չարտոնագրված պիկետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջեւ: Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆակս» գործակալությունը, ձերբակալվել է պիկետի 13 անդամ, որոնք «Ռասուլ Բեյ» գոչերով փորձել են մոտենալ ԿԸՀ շենքին` պահանջելով գրանցել Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ռասուլ Գուլիեւին որպես Ադրբեջանի նախագահի թեկնածու:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |