ԵՏՄ միասնական արժույթի մասին խոսակցությունները չեն նշանակում, որ այն անհապաղ կյանքի կկոչվի![]() 30 մարտի 2015 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում արժութային միության ստեղծման հարց դեռևս օրակարգում չկա, դա փորձագիտական ուսումնասիրության թեմա է, հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ռուսաստանի նախագահը հանձնարարել է մշակել արժութային միության հնարավոր ստեղծման բոլոր ասպեկտները»,-ասել է Շուվալովը: Սակայն դա չի նշանակում, որ նման միություն անհապաղ կստեղծվի: Հարկավոր է «ուսումնասիրել մյուս արժութային միությունների փորձը, առաջին հերթին ԵՄ-ը, այդ թվում նաև բացասական կողմերով»: Հարկավոր է հասկանալ, պատրաստ են արդյոք ԵՏՄ երկրները միասնական արժույթի անցնել, երբ գնաճի թիրախային ցուցանիշները դեռ գրանցված չեն, թե հարկ կլինի բավարարվել ազգային բանկերի համագործակցությամբ: «Կուսումնասիրենք ինչ առավելություններ և թերություններ ունեն նման միությունները: Երկխոսություն կհաստատենք ու կզեկուցենք բարձրագույն ղեկավարությանը, երբ կլինի ինչ-որ իրական բովանդակություն: Առայժմ դա աշխատանք է փորձագետների համար»,-ասել է Շուվալովը: «Պետք չէ սխալներ գործել ու շտապել»,-հավելել է առաջին փոխվարչապետը: ԵՏՄ-ն բարդ ժամանակներ է ապրում երկու նոր պետությունների անդամակցությամբ՝ ՌԴ-ին, Բելառուսին ու Ղազախստանին միացան Հայաստանն ու Ղրղզստանը: «Պետք է ոչինչ չձախողել և փորձել ավելի լավ կազմակերպվել»,-ասել է Շուվալովը, հայտնում է Riasv.ru-ն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները: Դեռևս նախորդ տարի Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ենթադրում են Եվրասիական Կենտրոնական բանկի ստեղծում մինչև 2025 թվականը և միասնական արժույթի ներմուծում Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի համար: «Սակայն արտաքին քաղաքական իրավիճակը, հավանաբար, ազդեց տնտեսական որոշումների վրա և Ռուսաստանի նախագահը որոշեց արագացնել գործընթացը»,-կարծում է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը: Միասնական եվրասիական արժույթի աշխատանքային անվանումն ալտին է: Այս տարբերակի մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, կա նաև մեկ այլ անվանում, որ քննարկվում է՝ եվրազ: Մարտի 20-ին Աստանայում տեղի ունեցած Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման շուրջ բանակցություններին: «Կարծում եմ, ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միության ձևավորման մասին»,-ասել է Պուտինը՝ անդրադառնալով մոնետար քաղաքականության համակարգմանը: Ըստ նրա, «ուս ուսի աշխատելով» ավելի հեշտ է պաշտպանել ընդհանուր ֆինանսական շուկան: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |