ԳՆ. Մարտի 30-ի կարկուտից բերքը չի տուժել31 մարտի 2015 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ մարտի 30-ին տեղացած կարկուտը պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև մյուս մշակաբույսերը, հայտնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ժամը 16:00-ի սահմաններում, հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում տեղացել է մոտ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Արարատի մարզում արձակվել է 2633 կրակոց: 2014-ի մարտի 30-31-ին հանրապետության ամբողջ տարածքում, մասնավորապես` Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ջերմաստիճանի կտրուկ անկումն անսպասելի զուգորդվել էր հզոր ցիկլոնի, կարկուտի, ձյան առատ տեղումների և ուժեղ քամու հետ: Գյուղացիական տնտեսությունները կրել էին 11 մլրդ 181 մլն դրամի վնաս: Տուժել էր 9185 հա տարածք, 287 համայնք, 3700 տնտեսություն, հիմնականում` Արարատի և Արմավիրի մարզերում։Հիմնական մշակաբույսը, որը լրջորեն վնասվել էր, և բերքը կորստի էր մատնվել, ծիրանենին էր։ Շուրջ 6711 հա տարածքի վրա գրեթե ամբողջությամբ, ծիրանենու բերքը վնասվել էր: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |