Տարածքային հատուցումը՝ գլխավոր բաղադրիչ. Ցեղասպանության փոխհատուցման հարցերն ուսումնասիրող խմբի զեկույցը![]() 31 մարտի 2015 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության փոխհատուցման տրամադրման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող խումբը (The Armenian Genocide Reparations Study Group) հրապարակել է վերջնական զեկույց` իրավական, պատմական, քաղաքական ու էթիկական առումներով Ցեղասպանության փոխհատուցման համապարփակ վերլուծություն: 2014-ի սեպտեմբերին խումբն ավարտին է հասցրել զեկույցը, սակայն այն ժամանակ ներկայացվել է միայն նախաբանը: Իսկ այժմ զեկույցի ամբողջական տարբերակն արդեն հրապարակվել է ու հասանելի է ներբեռնման համար, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը: Զեկույցում ներկայացված է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հատուցման հարցի իրավական, պատմական, քաղաքական և բարոյական կողմերին առնչվող աննախադեպ համապարփակ վերլուծություն: Դրանում ներառված են նաև հատուցումերի լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ: 2015-ին՝ հարյուրերորդ տարելիցով պայմանմավորված հատուցման հարցը հատկապես ուշադրության կենտրոնում է, թեև արդեն վերջին տարիներին այն դուրս է եկել նեղ շրջանակից՝ իր վրա հրավիրելով հանրային և գիտական շրջանների ուշադրությունը՝ հիմականում կենտրոնանալով անհատական հատուցումերի պահանջով իրավական հայցերին: Այս զեկույցը վճռական քայլ է դեպի ավելի լայնածավալ ու ընդգրկուն գործընթաց՝ գտնելու Ցեղասպանության դեռևս շարունակվող վնասները շտկելուն ուղղված համարժեք լուծում: Վերջին տասնամյակում նաև առաջացել է հատուցումերի համաշխարհային շարժումը, որում ընդգրկված են մարդու իրավունքների զանգվածային խախտումերն զոհ գնացած բազմաթիվ խմբեր: Հայոց հարցն այդ շարժման բաղկացուցիչ մասն է: Զեկույցի նախաբանում նշված է, որ մի շարք գործոնների պատճառով հատուցումերի հարցը բավականին բարդ է: Օրինակ, զավթված գույքի հանցագործ խմբի ձեռքում մնալը ժամանակի ընթացքում սկսվում է նկալվել որպես նորմալ ստատուս քվո, իսկ դրա վերադարձը՝ չարդարացված: Տարածքային հատուցումների համար հատկապես մեծ խոչընդոտ է ժամանակակից պետությունների համար սրբագույն «տարածքային ամբողջականության» սկզբունքը: Համաշխարհային քաղաքական կարգի հիմք համարվող այդ սկզբունքը համարյա անհնարին է դարձնում միջպետական սահմանների փոփոխությունը, այն դեպքում, երբ ՀՑՀՈւԽ-ը սահմանների փոփոխությունը դիտարկում է որպես համապարփակ և արդյունավետ հատուցումերի փաթեթի գլխավոր բաղադրիչը: Հայոց ցեղասպանության փոխհատուցման տրամադրման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող խումբը ձևավորվել է 2007-ին՝ ներառելով փոխհատուցման հարցի տարբեր ոլորտները ներկայացնող 4 փորձագետի` Հենրի Թերիո, Ալֆրեդ դե Զայաս Ջերմեյն, Օ. Մաքքալփին և Արա Պապյան: Խմբի առաքելությունն է կազմել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փոխհատուցումների` իր տեսակի մեջ առաջին համապարփակ վերլուծությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |