Կենդանիներն այսուհետ չեն զբոսնի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում. Քաղաքապետարանն արգելեց![]() 31 մարտի 2015 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում մարտի 30-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել և օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում կենդանիների զբոսանքը: Հանձնարարվել է նաևխստորեն հետևել ավագանու որոշմամբ տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը և սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու պատշաճ խնամք: Ավելի վաղ «Տեղական տուրքերի և պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ՝ նախատեսելով ընտանի կենդանի պահելու թույլտվության համար տարեկան տուրք: «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով՝ համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0-5 000 դրամ: Ըստ այդմ, Երևան քաղաքի ավագանու՝ 2014-ի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 264-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով՝ համաքաղաքային կանոններին համապատասխան Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար 2015-ի տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է 5000 դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |