Ֆրանկոֆոնիայի ԽՎ նախագաները Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն են ընդունել![]() 31 մարտի 2015 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագաները Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն են ընդունել: Այս մասին է հայտնում է Aysor.am-ը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի Facebook-յան էջի վրա հղումով: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «1. Մենք, ֆրանսերենը որպես ընդանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներս, 2015թ. մարտի 31-ի Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի սեկցիաների նախագաների համաժողովում հավաքվելով՝ 2. Հաստատելով մեր պարտավորությունները ի շահ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, Ֆրանկոֆոնիայի տարածքում անվտանգության և դրա համաշխարհային արժեքների, 3. Քաջալերելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին հետամուտ լինել ՄԱԿ-ի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի Հռչակագրի համաձային ճգնաժամերի և հակամարտությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների իրականացմանը, 4. Ընդգծելով, որպես Ցեղասպանության ոճրագործություն որակավորված գործողությունների մինչ այսօր համաշխարհայնորեն ճանաչված չլինելու անընդունելիությունը և հիշեցնելով, որ նման ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի, 5. Դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը, 6. Ոգեկոչում ենք 1915թ. Հայերի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և համերաշխ ենք Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ Ցեղասպանության համաշխարհային ճանաչման և այդ ցեղասպանությանը ենթարկված անձանց իրավունքների վերականգնման համար մղվող պայքարում, 7. Հրավիրում ենք Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը և ի վերջո ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը և հույս ենք հայտնում, որ այդ ճանաչումը հայ և թուրք ժողովրդների միջև հաշտեցման մեկնակետ կհանդիսանա»: Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ 2012-ի հոկտեմբերի 13-14-ը Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովում, որին մասնակցում էին կազմակերպության 77 անդամ, ասոցիացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները` պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: 2014-ի հուլիսին Հայաստանի Ազգային ժողովը դարձավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիարժեք անդամ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |