Գեզիի դեպքերի ժամանակ սպանված դեռահասի գործով դատախազը պատանդ է վերցվել իր աշխատասենյակում![]() 31 մարտի 2015 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Գեզիի դեպքերի ժամանակ ոստիկանության կողմից սպանված 15-ամյա Բերքին Էլվանի սպանության գործով դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը պատանդ է վերցվել իր աշխատասենյակում՝ Չաղլայանի դատարանի շենքում։ Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» ներկայացրել է պահանջներ, որոնք չկատարելու դեպքում սպառնում են սպանել նրան, գրում են թուրքական լրատվամիջոցները: էլվանը վիրավորվել էր գազային ռումբի պայթյունից՝ Գեզի պուրակի մոտ, և մահացել էր ամիսներ անց՝ հիվանդանոցում: Պահանջների թվում են Բերքին Էլվանի սպանության պատասխանատուներին ուղիղ եթեր տրամադրելը, որի ժամանակ նրանք պետք է խոստովանեն իրենց հանցանքը, ոստիկանները պետք է դատվեն Ժողովրդական դատարաններում, պետք է դադարեցվեն հետապնդումներն ու ճնշումները մինչև այսօր Բերքին Էլվանի համար կազմակերպված ցույցերին մասնակցածների հանդեպ: Դատախազին պատանդ վերցնողները նաև պահանջել են 3 ժամ հետո ապահովել իրենց անվտանգ հեռացումը դեպքի վայրից։ Թուրքական հատուկ նշանակության զորքերը մուտք են գործել շենք, որից հետո մի քանի կրակոց է լսվել: Իշխանություններն արգելել են ուղիղ հեռարձակումը դեպքի վայրից՝ պատճառաբանելով դա անվտանգության նկատառումներով: Նրանք նշել են, որ բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվում են: 2014-ի ամռան սկզբին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգում շինարարության դեմ ակցիայից Թուրքիայի ողջ տարածքում սկսվեցին հզոր հակակառավարական ցույցեր։ Ցույցերի ժամանակ բախումների հետևանքով մահացավ 4 ցուցարար և 1 ոստիկան։ Միջազգային կազմակերպությունը դատապարտել են ցույցերի ճնշման ժամանակ Թուրքայի ոստիկանության ծառայության ուժերի ցուցաբերած կոպտությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |